Вчера, 20:47
138
0
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հերթական համագումարին, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Կուսակցության վարչության անդամի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել սույն թվականի մայիսի 19-ից 31-ը:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ՔՊ-ականների շարքերում անհանգիստ ջղաձգումներ են սկսվել այս տեղեկության առնչությամբ: Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ առնվազն «կամիկաձե» պետք է լինել, որպեսզի ցանկություն ունենան լինել ՔՊ-ի ղեկավար կազմում հիմա, երբ իշխանական նավը խորտակվելուն հինգ է պակաս: Բայց մյուս կողմից էլ այս ամենը ՔՊ-ականները դիտարկում են որպես Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական լարված թակարդը: Եվ խնդիրը ոչ թե համագումար անել կամ չանելն է, ինչը նաեւ օրենքի պահանջ է, այլ այն, որ մինչեւ մայիսի 31-ը ստիպված են լինելու իրենց հավատարմությունը վերհաստատել Փաշինյան Նիկոլին` ցույց տալով, որ իրենց շարքերում շատերն են անգամ այս վիճակում պատրաստ դառնալ կուսակցության վարչության անդամ: Իսկ սա չանելը, իհարկե, անպատիժ չի մնա կուսակցության ղեկավարության կողմից:
Ի դեպ, կուսակցության համագումարի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե արդյոք նախկին փոխվարչապետ եւ արդեն իսկ Երեւանի քաղաքապետի թեկնածուի դերի մեջ մտած Տիգրան Ավինյանը կշարունակի մնալ կուսակցության վարչության կազմում: Կան շշուկներ, որ ավինյանականները կարող է համագումարից շատ ավելի վաղ լքեն փաշինյանականներին` համագործակցության եզրեր գտնելով որոշ ընդդիմադիրների հետ:
Вчера, 20:22
109
0
«Ես մեր դիմաց ընդդիմություն չեմ զգում։ Ես մեզ համար ավելի լավ ընդդիմություն կլինեի։ Նրանց ասածների մեջ բովանդակություն չկա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ընդդիմության հանրահավաքներին։

Նրա ներկայացմամբ, ընդդիմության ցույցերն ունեն բոլորովին այլ պատճառ, որը Արցախի հարցի հետ կապ չունի։

«Փորձ է արվում ՀՀ իշխանություններին արտաքին օրակարգ թելադրել, որը ԼՂ հարցը չէ»,- ասում է նա։

Պատգամավորը նաև հավելում է, որ հրապարակում մարդ կա, որն իր գույքը պահելու նպատակով է մասնակցում ցույցերին․

«Եթե նրան ասես, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը քո վրա չի տարածվում՝ տուն կգնա»։

Մանրամասները՝ տեսանյութում։
Вчера, 20:12
613
0
Դերասանուհի, ընդդիմադիր ակտիվիստ Անահիտ Մութաֆյանը ֆեյբուքյան գրառմամբ անդրադարձել է՝ ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին և ակցիաներին քաղաքացիների՝ գումարով մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին: Մութաֆյանը գրառման մեջ հայ ժողովրդի մի հատվածին անվանել է ժեխ։ «Եթե հագածս բոթասը վաճառեմ, ձեր ընտանիքներին մի շաբաթ կպահեմ»,-գրել է նա: Մութաֆյանի գրառումը խիստ քննադատությունների առարկա է դարձել, առաջացրել բազմաթիվ օգտատերերի զայրույթը: Ֆեյսբուքյան մի քանի գտատերերի գրառումները՝ ստորև Подробнее: https://shabat.am/am/article/281949/YEte-hagatss-botasy-vacharem--dzer
Вчера, 18:34
291
0
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է պահեստազորի գնդապետ, արցախյան պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի նկատմամբ ոստիկանության մայոր Միքայել Այվազյանը բռնի գործողության մասին: Պաշտոնաթող գեներալները պահանջում մայորի նկատմամբ քրեական գործ հարուցել։ Հայտարարությունը կարդացեք ստորև․

«2022 թվականի մայիսի 17-ի առավոտյան, Երևան քաղաքի Պուշկինի փողոցում ոստիկանության մի խումբ ծառայողներ առանց որևէ հիմնավոր պատճառաբանության բռնություն են կիրառել մայթով քայլող ՀՀ քաղաքացու, պահեստազորի գնդապետ, Արայիկ Մուրադյանի նկատմամբ։ Ոստիկանները բռունցքներով նախ հարվածել են Արայիկ Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, գցել գետնին, հետո ոտքերով շարունակել երկար ժամանակ հարվածներ հասցնել։

Պահեստազորի գնդապետ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելուց առաջ, ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները և այդ նույն գումարտակի ստորաբաժանման հրամանատար, ոստիկանության մայոր Միքայել Այվազյանը վաղօրոք իմացել են, որ այդ քաղաքացին պահեստազորի սպա է, արցախյան 3 պատերազմների մասնակից, 3-րդ կարգի զինհաշմանդամ, 44-օրյա պատերազմում իր երկու որդիների հետ ռազմական գործողությունների մասնակցած և վիրավորումից դեռևս վերջնականապես չապաքինված անձ։

Սակայն, այդ հանգամանքը ոստիկանության ծառայողներին չի խանգարել, որ հասարակական վայրում հայհոյախառն արտահայտություններ կատարեն Արայիկ Մուրադյանի հասցեին, վիրավորելով վերջինիս մարդկային, սպայական արժանապատվությունը, ազատամարտիկի բարձր կոչումը և որից հետո մայոր Միքայել Այվազյանի հրամանով և անմիջական մասնակցությամբ սկսել են ֆիզիկական բռնություն կիրառել և հաշվեհարդար տեսնել Արայիկ Մուրադյանի նկատմամբ։ Իսկ հաշվեհարդար տեսնելուց հետո Արայիկ Մուրադյանին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք և որոշ ժամանակ անց ազատ արձակել։
Вчера, 18:30
273
0
Այսօր անեկդոտի նման մի բան եղավ․․․ Լևոն Քոչարյան
Вчера, 17:35
17
0
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գալիք ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքը, փոխանցում է interfax.az-ը։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը, ինչպես նաև նպաստել Ադրբեջանի տնտեսական, տրանսպորտային և մարդկային կապերի կարգավորմանը, «որը թույլ կտա ողջ Կովկասին ու Անդրկասպյան տարածաշրջանին բարգավաճել»:
Вчера, 16:20
189
0
Թումանյան փողոցը «աղաղակում» էր՝ Փաշինյանի շարասյունը տեսնելիս
Вчера, 16:07
702
0
Արթուր Դավթյան, հենց հիմա մտեք ԱԺ ու կալանավորեք հակահիգիենիկ Արփի Դավոյանին․ Նաիրա Զոհրաբյան
Вчера, 15:35
2826
0
Ինչպե՞ս են տեսնում իշխանականները ստեղծված ներքաղաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ, ով անդրադառնալով ընդդիմության քաղաքական ակցիաներին նախ նկատեց.

-Նախ դրանք ոչ թե ընդդիմադիրներ են, այլ` ռեւանշիստներ, ովքեր գիշեր-ցերեկ երազում են որ գան իշխանության, բայց հասկացել են, որ երազախաբ են լինում ու սկսել են արդեն վերջին ջիգերը գործադրել արենայում մնալու համար: Սրանք հիմա ամեն ինչ անում են, որ Կառավարության բանակցությունները վարի տան, որ Ռուաստանում, Եվրոպայում Հայաստանի ղեկավարությունը գլուխ կախ մնա, բայց չի ստացվում: Ամեն ինչը արվում է ի վնաս հայ ազգի, ովքեր ապակայունացնում են մեր երկրի վիճակը:

Սրանց ուզածը, որն ա՞ կարաք ինձ ասեք` ասում են, որ Արցախն են փրկում, բայց հիմա բացի Փաշինյան հեռացիր լոզունգից Դուք ուրիշ բան լսո՞ւմ եք, հա մեկումեջ էլ Արցախ են ասում, որ իրանց ռեւանշիստական նկտրումները հանկարծ չբացահայտեն: Եթե էդքան մտահոգ են Արցախով, թող հելնեն գնան Արցախ, կանգնեն Շուշիի մոտ իրանց պլակատներով ու գոռան, որ Ալիեւը հետ տա սաղ հողերը: Սրանք էնքան հիմար են, որ չեն մտածում, որ Փաշինյանը հեռացավ` Փաշինյանի թիմից մեկ ուրիշն է գալու, իրանք երբեք իշխանության չեն գալու: Սրանց նպատակը իշխանության գալն է, բայց դա չի լինելու, էս ժողովուրդը սրանց ատում է: Անճարությունից ընտանիքներով են հելնում փողոց, որովհետեւ աջակիցներ չունեն:

-Պարոն Մելքոնյան, Աղվան Վարդանյանը, ասում է, որ ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք կգան ու կմիանան, ովքեր այսօր պատանդի կարգավիճակում են մնում կուսակցությունում:

-Ես պատասխանատու հայտարարում եմ` ՔՊ-ից ոչ ոքի մտքով կյանքում չի անցել ու չի անցնի միանան դրանք, ավելին ասեմ` մենք արհամարած ունենք էդ խուժաններին: Դերասանություն են անում, որ ինչ, հասկացանք, որ պատերազմ է եղել, ոչ ոք էդ պատասխանատվությունից չի խուսափում, բայց դեռ կտեսնենք, նոր-նոր ջրի երես է դուրս գալու, թե ովքեր են իրական մեղավորները: Հեսա քննիչ հանձնաժողովը բոլորին առանց բացառության կանչելու է թե՛ իշխանությունից, թե՛ էդ փողոցում հավաքվածներին ռուլիտ անողներից: Օրինակ, Սեյրան Օհանյանը, «Նիկոլի հեռացիր» գոռալուց առաջ, թող գա ասի, թե էդ ոնց եղավ, որ Շուշիի վերջին լույսերը անջատողներից մեկը ինքն էր, թող ասի:
Вчера, 15:13
318
0
Այն խնդիրները որ մենք այսօր դրել էինք մեր առջև ամբողջությամբ կարելի է համարել լուծված։ Ֆրանսիայի հրապարակում ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Առաջին արձանագրումն այն է, որ ՀՀ քաղաքացին շատ հստակ փոխանցեց այն ուղերձը, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չունի որևէ մանդատ հայ ժողովրդի անունից բանակցություններ վարելու և հայ ժողվորդին որևէ միջազգային հարթակում ներկայացնելու։ Երկրորդ արձանագրումն այն է, որ փորձում էին Երևանում բեմադրել ժողովրդավարության թատրոնը։ Երկաթե վարագույրների թիկունքում ոստիկանական շղթաներով պաշտպանված ժողովրդավարության մասին ֆորում էր տեղի ունենում․․․ Եվ երրորդ արձանագրումը՝ Ադրբեջանը և Թուրքիան խիստ անհանգստացած են ՀՀ-ում իրենց գործընկեր Փաշինյանի ճակատագրով և փորձում են արագացնել պրոցեսը․․․»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։