22-06-2022, 21:40
267
0
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, այս մասին մի քանի լրատվամիջոցների երեկ հայտնել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: Եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի էր ունեցել հունիսի 4-ին Մոսկվայում։

Հունիսի 23-24-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ «Նախատեսվում են բանակցություններ այս երկրի արտաքին գործերի նախարարի հետ։ Սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։ Դիտարկվելու է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ամբողջ շրջանակը»,- այսօր հայտնել է Մարիա Զախարովան։

Հերթական եռակողմի արդյունքները, փաստացի, Լավրովը կքննարկի Բաքվում:
Ի դեպ, Զախարովան անդրադարձել է նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող ԱՄՆ-ի պաշտոնյայի հայտարարությանը:

«Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Սա սենսացիոն հայտարարություն է, որովհետև մինչև վերջերս Մոսկվայից անընդմեջ հայտարարում էին, թե արևմուտքը արգելափակել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու այս վերջին ձևաչափում էլ Մոսկվայի հետ համագործակցության «թելերը» կտրվել են: Ամերիկացի պաշտոնյան Երևանում ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման:
Բայց պարզվում է, որ Մոսկվայում «կասկածում» են ամերիկյան հայտարարություններին...

Մոսկվան կասկածում է, որ ԱՄՆ հայտարարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աշխատելու պատրաստակամության մասին անկեղծ է, այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ես կցանկանայի ինձ թույլ տալ կասկածել Քարեն Դոնֆրիդի հայտարարության անկեղծության մեջ: Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևոր համարեին Մինսկի խմբի բացառիկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա արհամարհել բոլոր մասնակից պետությունների կողմից հավանություն ստացած մանդատը»,- ըստ aravot.am-ի՝ ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան փետրվարի 24-ին միակողմանիորեն, առանց խորհրդակցությունների խզել են կապերը Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ: Այդպիսով, ըստ Զախարովայի, եռանախագահների աշխատանքներին անուղղելի հարված է հասցվել:
22-06-2022, 21:38
91
0
168 ժամը գրում է․ Հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն աղմկահարույց ձայնագրություն հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի 2021թ. փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից:


Հաշվի առնելով հրապարակված ձայնագրության բացառիկ, սկանդալային բովանդակությունը՝ 168․am-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ դեսպան Լին Թրեյսիին ուղղված, հետևյալ հարցերն ուղարկեց ձայնագրության հրապարակումից հետո․

«1. ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը աղմկահարույց ձայնագրություն ներկայացրեց իր, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ։ Ձայնագրությունից մասնավորապես պարզ է դառնում, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ինչ-որ մեկի անունից՝ ենթադրաբար քաղաքական իշխանության ներկայացուցչի, Ռուբեն Վարդազարյանին հորդորում է հրաժեշտ տալ ԲԴԽ նախագահի պաշտոնին:


Ի դեպ, այդ ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում: Ձայնագրության մեջ նաև, որը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին, խոսվում է Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործից, գործին մասնակից անձանց անուններ են տրվում, մինչդեռ այդ քրեական գործը հարուցվում է այդ ձայնագրությունից շուրջ 2 ամիս անց: Ձայնագրության մեջ նաև Գագիկ Ջհանգիրյանը Ռուբեն Վարդազարյանին խորհուրդ է տալիս մտածել իր ու իր ընտանիքի մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս ձայնագրության բովանդակությունը:

2. Համարո՞ւմ եք արդյոք, որ քաղաքականապես չեզոք լինելու պարտավորություն ունեցող ԲԴԽ անդամն ի սկզբանե քաղաքական շարժառիթներ է ունեցել այս իրավիճակում: Նկատենք, որ ձայնագրության մեջ Գ. Ջհանգիրյանը խոսում է այն մասին, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չգա իշխանության: Նկատի ունենալով ձայնագրության բովանդակությունը և ՀՀ իրավապահ և արդարադատության համակարգերի նկատմամբ ԱՄՆ ուշադրությունը և Հայաստանի իշխանությունների կողմից «ժողովրդավարության բաստիոն» գնահատականը՝ արդյո՞ք իրավիճակը համահունչ է դրան:

3. Վերջերս Ձեր մի շարք հանրային ելույթներում արձանագրել եք Հայաստանում ժողովրդավարական առաջընթաց: Այս երևույթը որևէ ձևով տեղավորվո՞ւմ է ժողովրդավարական առաջընթացի Ձեր ընկալումներում և գնահատականներում»:

Մեր ուղարկած հստակ հարցերին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից մեկ ընդհանրական պատասխան է ստացվել․

«Մենք ուշադրությամբ հետևում ենք գործով ի հայտ եկող մանրամասներին։ Ինչպես նախկինում ասել ենք, մենք աջակցում ու խրախուսում ենք շարունակական ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանում։ Ժողովրդավարության հիմնաքարերը ներառում են իրավունքի գերակայությունը, դատական անկախությունը և հանրային պաշտոնյաներից հաշվետվողականություն պահանջելու քաղաքացիների իրավունքը։

Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդի պահանջով իրականացվող դատական բարեփոխումներին, որտեղ որոշ առաջընթաց եղել է, սակայն անելիք դեռևս շատ կա»։
22-06-2022, 21:25
388
0
Պետք է իրատես լինենք,եթե դուք հայտարարում եք, դուք զրկվում եք մանևրելու իրավունքից, պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերենք պոպուլիզմից և հանրային խոսքից: Մենք սա չենք անում, մենք ամեն ինչ խառնում ենք իրար:

Այս մասին «Առաջին ալիքի» եթերում`Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` պատասխանելով հարցին, թե համաձայն է ընդդիմության այն թեզի հետ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Եվ պետք չէ պատասխանատուներին, այն մարդկանց ովքեր բանակցային գործընթացի մեջ են, ովքեր պատասխանատու են նաև մեր երկրի համար, զրկել այդ հնարավորությունից: Վարչապետը խիզախություն ունեցավ դրա մասին բաց խոսելու, բայց դրա մեջ ինչ վատ բան կա: Ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակավ ասենք: Հիմա ես ինչ-որ խոսել եմ անձնական հանդիպումներում, ես չեմ ներկայացնում, որովհետև ես պայմանավորվածություն չունեմ այդ մարդու հետ, որի հետ խոսել եմ, որ պետք է ներկայացնեմ, և դրա իրավունքը չունեմ, բացի ես հասկանում եմ կարևորությունը իմ խոսքի, դրսում բարձր ասելու և դրա ռիսկերը: Տարբերությունը շատ մեծ է, մեր ընդդիմությունն էլ լավ գիտի, ընդդիմության մեջ մարդիկ կան, որոնք այդ իրավիճակներում են հայտնվել և այդ առումով իրենց պահվածքն է ինձ համար, չեմ ուզում մեկնաբանել կարող եմ ասել հարցական, այսպես ձևակերպեմ, որովհետև մի այսպիսի հարց կա, իսկապես բոլորս սրտացավ ենք Արցախի հարցում, իսկ ես ընդունում եմ, որ բոլորս սրտացավ ենք, ես այդպես եմ ընդունում, Սրտացավությունը պետք է արտահայտվի նրանով, որ բոլորը ամենքս մեր տեղը մեր անելիքը անենք: Նույն ընդդիմությունը անելիք ունի, իշխանությունը իր անելիքը գիտի առավել ևս, հասարակությունն ունի իր անելիքը»:
22-06-2022, 21:19
145
0
Այսօր՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:00–ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «էրեբունի» բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են ենթադրյալ կրակոցների վայրը:

Այս պահին նշված վայր, որը Արշակունյաց պողոտայի՝ նախկին «Սպայկա» ընկերության առջևի հատվածն է, ժամանել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։
22-06-2022, 17:38
248
0
Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինությունների հարցը սուր կերպով դրվեց նախորդ տարի, երբ իշխանությունները հայտարարեցին՝ Սևանի ափը զավթած նախկին պաշտոնյաների, օլիգարխների ապօրինի օբյեկտները ապամոնտաժելու իրենց պատրաստակամության մասին: Սակայն մեկ տարի անց հասկանալի է դառնում, որ շատ ազդեցիկ օլիգարխներ և պաշտոնյաներ Սևանի ափին ամառանոցներ ունեն, և իշխանությունների՝ այսպես ասած «ատամը չի կտրում» նրանց պատկանող շինությունները ևս ապամոնտաժել:

Դիցուք՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կառուցած ամառանոցը ևս 1905 մետրից ցածր է։ Հատկանշական է, որ առանձնատներ տանող ճանապարհը երկու կողմից շրջափակված է ջրով։ Իսկ հետնամասում գտնվող «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու տնակների մի մասը, լճի մակարդակի բարձրացման հետևանքով, հայտնվել է ջրում։ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մաս կազմող մի շարք կառույցներ ևս ապօրինի են և կառուցվել են սահմանված նիշից ցածր (1901.22 մետր)։
22-06-2022, 16:43
1661
0
«Կարճ ասած»․ Կասկածելի մահերը՝ Փաշինյանի օրոք․ Քա՞նի զոհ է արժենում Նիկոլի ամեն օրը. Տեսանյութ
22-06-2022, 16:32
228
0
ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությունն այլևս պատրանքներ չթողեց Նիկոլ Փաշինյանի իշխանության որակների հետ կապված։ Հիմա արդեն ուղտին էլ հասկանալի է, որ Հայաստանում չկա դատարանների անկախություն։ Դատարանները հայտնվել են ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ձեռքում։

Հրապարակված ձայնագրությունը բազմաթիվ հանցավոր դրվագների բացահայտում էր, բայց կա մի հատված, որն ամենաքննարկվողը պետք է դառնա Հայաստանի քաղաքական ուժերի համար։ Նախ, Ջհանգիրյանը հայտարարում է, որ իր նպատակն է թույլ չտալ 2021 թվականի ընտրություններին (խոսակցությունը ձայնագրվել է 2021 թվականի փետրվարին) Ռոբերտ Քոչարյանին հաղթել և դրա համար Վարդազարյանը պետք է հեռանա, որպեսզի նրա փոխարեն ԲԴԽ նախագահի պաշտոնը ինքը զբաղեցնի։ Հետո Ջհանգիրյանը ակնարկում է, որ Փաշինյանն այլևս չի կարող սպասել, քանի որ իրենից էլ պահանջում են և հրահանգը այլ տեղից է եկել։ Ջհանգիրյանը պնդում է, որ իր վզին դրել են։ Սահմանադրությամբ Հայաստանում Փաշինյանի զբաղեցրած պաշտոնից մեծ լիազորություններ ունեցող պաշտոնյա չկա, ուստի մնում է մեկ տարբերակ՝ Փաշինյանին հրահանգում են դրսից։

Փաշինյանին դրսից կարող են հրահանգել կամ ռուսները, կամ հավաքական Արևմուտքը (ընտրություններին ակտիվ էր ԵՄ պատվիրակությունը, որի դիտորդները գնահատում են նաև ընտրությունները)։ Ռուսները միանշանակ չէին ցանկանա, որ Ջհանգիրյանը նշանակվի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար ու անի ամեն բան, որպեսզի Քոչարյանի թիմը չհաղթի։ Այս դեպքում մնում է Արևմուտքը՝ ԵՄ դեմքով։ Բոլորի համար է հասկանալի, որ հենց Արևմուտքն էր շահագրգռված, որ Ռոբերտ Քոչարյանը չհաղթի, քանի որ նրա հաղթանակով Փաշինյանով սկսված հակահայ խաղը ավարտվելու էր։
22-06-2022, 16:00
357
0
Կրեմլի իրազեկ աղբյուրներն ինձ հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ժամանել է Մոսկվա և գաղտնի բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ՝ մինչև հուլիսի 1-ը Լաչին քաղաքը հանձնելու և Ադրբեջանի կառուցած ճանապարհի այլընտրանքային հատվածի գործարկման շուրջ. իր թելեգրամյան ալիքում գրում է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը:

«Լաչինի միջանցքը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Արայիկը հայտնի խաբեբա ու գործարար է, որն Արցախում միլիոններ է վաստակել ու վաստակում։ Ինչպես ղարաբաղցիներն են ասում՝ եթե Արայիկը դավաճանել է պատերազմի հերոս եղբոր հիշատակը, նա հեշտությամբ կծախի հայրենիքը: Ի՞նչ դեմքով է նա վերադառնալու Ստեփանակերտ»,- գրել է նա
22-06-2022, 14:53
165
0
Հունիսի 9-ին՝ ժամը 00:30 –ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շրջայցի ժամանակ նկատել են, որ պատժախցային մասնաշենքում կարանտինաին պայմաններում պահվող և հացադուլի մեջ գտնվող թիվ 5 խցի կալանավորված անձ Տիգրան Հովհաննիսյանը իրեն պատկանող սավանը կապել է պատուհանի ճաղավանդակից և փորձում է իրեն վնասել:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բանտի աշխատակիցները արագ բացել են խցի դուռը ու պարզել, որ Տ. Հովհաննիսյանը կախվելու միջոցով փորձում էր ինքնասպան լինել և իրենք կարողացել են կանխել այն:

Դեպքի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:
22-06-2022, 13:23
200
0
Ի պատասխան շատերի զառանցանքներին, գանգատներին, մտահոգություններին և մեղադրանքներին:
Մեզանից ոչ ոք չի մոռացել, որ Հանրապետականն ու նրա աջակիցները ազգակործան խունտայի միակ թիրախն էին իշխանազավթման պահին և դրանից երկար ժամանակ հետո, մինչև որոշ քաղաքական ուժեր և անհատներ սկսեցին հասկանալ այսպես կոչված թավշյա հեղափոխության իրական դրդապատճառներն ու, ինչպես ասում են, ծառն իր պտղից ճանաչեցին:
Անցած չորս տարիների ընթացքում մենք տեսանք արտաքին շահագրգիռ ուժերի անթաքույց աջակցությունը կապիտուլյանտին և իր խունտային, ինչպես նաև` այլ երկրներում տարիներ շարունակ մշակված ու Հայաստանում կիրառված տեխնոլոգիաների առկայությունը: Հենց դրանց միջոցով մեր հասարակությանը մոլորեցրեցին, ազգային արժեքները ոտնահարեցին, պետության հիմնասյուները միտումնավոր խարխլեցին ու թուլացրեցին, հասարակությունը պառակտեցին, սերմանեցին և տաք-տաք են պահում պարտվածի հոգեվիճակը:
Թրքահպատակ իշխանություններն այսօր ավելի ու ավելի են խորացնում վերը նշված հոգեվիճակը, փորձում հոգեբանորեն կոտրել ազգային ոգին` կեղծ խաղաղասիրական կոչերով նվազեցնել պայքարելու ձգտումը, իջեցնել ազգի ինքնագնահատականը, վախեր հաղորդել և այլ ազգակործան քայլեր ձեռնարկել:
2018թ. Սերժ Սարգսյանը հեռացավ խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով մեր երկրին: Հեռացավ, որպեսզի մեր ժողովուրդը հանդարտվի, երկրի ներսում արյուն չթափվի և հրապարակում հավաքված բազմահազար մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը: Հեղափոխություն կոչվածի շղարշի ներքո քողարկված իրական նպատակները շատերին այսօր տեսանելի են, իսկ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն խանգարում էր նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով իրեն կանգնեցրել էին ծանր երկընտրանքի առաջ` հեռանալ կամ սեփական քաղաքացիների արյունը թափելով կարճ ժամանակ մնալ իշխանության: Դժվար չէ պատկերացնել, թե հեղափոխության սցենարիստներն ինչ վիճակի մեջ էին դնելու Հայաստանին, եթե արյուն թափվեր` Սերժ Սարգսյանին կանվանեին բտնապետ, իսկ մեր պետությանը` իզգոյ: Կսկսեին ավելի լայն թափով պայքարել Սերժ Սարգսյանի դեմ մինչև հասնեին իրենց նպատակին` հրաժարականին, իսկ հրաժարականը լինելու էր Հայաստանն ու Արցախը պատերազմի մեջ ներքաշելով, քանզի թշնամին վստահաբար օգտվելու էր Հայաստանում ստեղծված անկայուն վիճակից: Սերժ Սարգսյանը խանգարում էր բոլոր նրանց, ում պատկերացումները Արցախի հարցի և Հայաստանի ապագայի վերաբերյալ չէին համընկնում վերջինիս պատկերացումների հետ: Սերժ Սարգսյանը ոչ մեկինը չէր, մերն էր, ինչն էլ արտաքին խաղացողների սրտով չէր: