Вчера, 15:00
57
0
Ցուցարարները Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցում են «դավաճան» եւ «մարդասպան» վանկարկումներով
Вчера, 14:59
138
0
Ոստիկանական մեծաթիվ ուժեր փակել են դեպի Մատենադարան տանող գլխավոր մուտքը (տեսանյութ)
Вчера, 14:47
88
0
Մայիսի 20-ին, ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Ford Explorer», «Kia Forte» (վարորդ՝ Մ․ Ա․), «BMW 3» (վարորդ՝ Ն․ Մ․, ծնված 2000 թ․), «Opel Astra G» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1995 թ․), «Opel Astra G» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1992 թ․) և «Mercedes C180» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ցուցաբերել առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վարորդը մահացել է:
Вчера, 14:36
248
0
Պարզվում է, Թուրքիան և Ադրբեջանը՝ «խաղաղություն և բարի կամք» են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման, բայց ավաղ նրանք տեսնում են, որ Հայաստանի ներսում արմատականները, իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա...

Սա Թուրքիայի իշխանության ներկայացուցչի կողմից արված մի հայտարարություն է, որը ի ցույց է դնում, թե իրականում, որ Անկարային ու Բաքվին որքան է հարկավոր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը անհապաղ խաղաղության համաձայնագիր ստորագրի Ադրբեջանի հետ:

Երևանը պետք է դրական արձագանքի Բաքվի «խաղաղարար նախաձեռնություններին» (չակերտները՝ Tert.am), այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

«Մենք շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին արձագանքել այս բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում արմատականները, իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինկենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։ Երեկ (ԱՄՆ պետքարտուղարի հետ) մեր հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի կամք են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման», - ասել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է կնքել համապարփակ խաղաղ համաձայնագիր։ Այնուհետև նա հավելել է, որ Ադրբեջանը նույնպես աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։
Вчера, 14:32
358
0
Խոսքի ազատության եւ լրագրողների աշխատանքի հարցում սահմանափակումներ չպետք է լինեն. Այս մասին մայիսի 20-ին «Հայկական ժողովրդավարություն» ֆորումին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Նա ՀՀ օրենսդիր մարմնին կոչ արեց հաշվի առնել այն պահերը, որոնք քննադատության են ենթարկվում՝ հիշեցնելով, որ բարելավման տեղ կա նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում՝ մատնանշելով հսկայական թվով մարտահրավերները։ «Անկախ եւ արդար դատական ​​համակարգը եւս շատ կարեւոր է առաջընթացի համար։ Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարեւոր է քաղաքացիներին նախապատրաստել ժողովրդավարությանը մասնակցությանը։ Դա ժողովրդավարության զարգացման կարեւոր գործոն է։ Աջակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կանանց, հաշմանդամություն ունեցող, ԼԳԲՏ անձանց իրավունքները եւ համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ, կարող են զարգացում ապահովել»,- ասաց դեսպանը: Նա համոզմունք հայտնեց, որ քաղաքացիների վերոնշյալ կատեգորիան հատուկ ուշադրության կարիք ունի։

Թրեյսին կրկնեց, որ 1992 թ. ի վեր ԱՄՆ-ն մոտ 3 միլիարդ դոլար է հատկացրել Հայաստանում մարդկանց կենսամակարդակի բարելավման համար։ «Ես ուզում եմ իմ գնահատականը հայտնել Հայաստանի վարչապետին, ուզում եմ իմ բարձր գնահատականը հայտնել հայ ժողովրդին, քանի որ համագործակցությունն անհնարին կլիներ առանց նրանց, ովքեր ցանկանում են քաղել աջակցության պտուղները։ Միացյալ Նահանգները, լավ գործընկեր է գտել, ի դեմս Հայաստանի կառավարության, բարեփոխումների ճանապարհին, այդ թվում՝ ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական զարգացման ոլորտներում։ Ուզում եմ նշել նաեւ ընտրական համակարգի բարեփոխումները, որոնք իրականացվել են վերջին չորս տարվա ընթացքում Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Հայաստանի համար դժվարին պահին երկու ազատ եւ արդար ընտրարշավ անցկացվեց»,- հավելեց նա։
Вчера, 14:30
69
0
Շվեյցարական բանկային համակարգը հայտնի է իր գաղտնիությամբ։ Երբեմն շվեյցարական բանկերում բացված հաշիվները դրանց իրական սեփականատերերի անունով չեն։ Ինչպե՞ս բացատրել այն, որ ՀՀ քաղաքացու բանկային հաշվին եղել է առնվազն 106 մլն շվեյցարական ֆրանկ, հաղորդում է «Հետքը»:

1997 թվականին Հայաստանի քաղաքացի Նինա Մինասյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ նրա անունով Շվեյցարիայում բանկային հաշիվ բացվեց։ 2013 թ.-ի դրությամբ այդ հաշվին պահվում էր մի քանի տասնյակ միլիոն շվեյցարական ֆրանկ։

Մինասյանի աշխատանքային պատմությունը, որևէ բիզնես չունենալու փաստը և ընտանեկան հանգամանքները մի շարք հարցեր են առաջացնում։ Ինչպե՞ս է ՀՀ քաղաքացին կարողացել այսքան միջոց կուտակել։ Իրականում ո՞ւմ է պատկանում այդ գումարը, արդյոք այս հարստության իրական տերն օգտագործում է Մինասյանի անունը իր կարողությունը թաքցնելու համար։

Մինասյանի բանկային հաշվի մասին տեղեկատվությունը ներառված էր Credit Suisse բանկային տվյալների արտահոսքի մեջ։ Տվյալները գերմանական Süddeutsche Zeitung թերթին տրամադրել է անանուն աղբյուրը, և թերթն այդ տվյալները տրամադրել է «Հետք»-ին և տասնյակ այլ հետաքննող լրագրողների՝ Suisse Secrets անվանումը ստացած անդրսահմանային լրագրողական հետաքննության շրջանակներում:

Նախագծի ուշադրության ներքո են հայտնվել ամբողջ աշխարհից կասկածելի գործիչներ՝ հանցագործներ, նախկին պաշտոնյաներ և օլիգարխներ, որոնք շահարկել են Շվեյցարիայի բանկային գաղտնիքի մասին օրենքը՝ իրենց միլիոններն այդ երկրի բանկերում թաքցնելու համար:

Սակայն, ինչպես ցույց է տալիս մեր հետաքննությունը, ամեն մի խոշոր գումար պարունակող հաշիվ չէ, որ կապված է հայտնի անվան հետ:

Վստահելի անձանց (proxy) անուններով բիզնեսի գրանցումը, օֆշորային և բանկային հաշիվներ բացելը հարստությունը թաքցնելու բազմաթիվ եղանակներից մեկն է: Այս մեթոդը Հայաստանում մշտապես կիրառել են տարբեր պաշտոնյաներ և օլիգարխներ։ Ֆորմալ առումով նրանք որևէ առնչություն չունեն տվյալ բիզնեսի կամ մեծ գումարի հետ, բայց գործնականում դրանց իրական տերերն են։
Вчера, 13:15
1920
0
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում անհանգստություն է հայտնել Հայաստանում ատելության խոսքի տարածվածության վերաբերյալ։



«Այն, ինչ անհանգստացնում է ինձ հիմա, ատելության խոսքն է այս երկրում։ Ես լսում եմ հիմա որոշակի մեկնաբանություններ, տեսնում եմ որոշակի հրապարակումներ, ես ցնցվում եմ այն լեզվի պատճառով, որն գործածվում է, և այն գործածվում է ինստիտուտներում, հաստատություններում, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն, օրինակ՝ Ազգային ժողովը։

Ես շատ կողմ եմ բարեվարքության կանոններ ներդնելուն, և տեսնում եմ, որ երբ դուք ուրախ չեք, դուք կարող եք գտնել մի մարդու, ում կթիրախավորեք, և դա կարող է լինել վարչապետը, դա կարող է լինել միջազգային հանրությունը․ դա հասնում է մի մակարդակի, որ ես ասում եմ՝ լավ, արդյոք ընդունո՞ւմ եմ այս քննադատությունը, թե՞՝ ո՛չ, քանի որ դա անցնում է կարմիր գիծ»,-ասել է ԵՄ դեսպանը։
Вчера, 11:42
208
0
ՔՊ-ականները խիստ վրդովվել ու հուզվել են՝ կապված համացանցում տեղ կտած մի տեսանյութի հետ, որտեղ երևում է, թե ինչպես է Արցախի երաժշտական դպրոցներից մեկի ուսուցիչը Ստեփանակերտի հրապարակում երեխաների հետ միասին երդվում, որ վրեժ են լուծելու դավաճաններից՝ տալով նաև Նիկոլի անունը: Տեսանյութում նաև նկատելի է, որ երեխաները երգում են «Զարթնի՛ր լաո» երգը:

Վայրի վարազի արտաքինով աչքի ընկնող Ալեքսանյան Վահագի ֆեյսբուքյան հուզումնալից գրառումից հետո Նիկոլի թերթին նույն ոճով հարցազրույց է տվել նաև ՔՊ-ական Պապոյան Գևորը՝ սրտնեղելով, թե իրենցից ուզում են վրեժ լուծել այն դեպքում, երբ Հայաստանի բյուջեից է ֆինասնավորվում այդ ուսուցչուհին: Միաժամանակ Պապոյանը որպես կատարվածի տրամաբանական բացատրություն համարել է ուսուցչի ու Ռոբերտ Քոչարյանի միջև հնարավոր ազգակցական կապը:

Պապոյաններն, իհարկե, շփոթված են ու սարսափած, բայց իշխանությունների ողջ ողբերգությունը նրանում է, որ վրեժի կոչ հնչեցնում է ոչ միայն արցախցի ուսուցիչն, այլև՝ համայն հայությունը: Այսօր գևորներն ունեն ուսուցչին ճնշելու հնարավորություն՝ զբաղեցրած դիրքի շնորհիվ, բայց վաղն այդ հնարավորությունն է՛լ չեն ունենալու. իշխանությունից հեռանալուց հետո 10 մլն-ին ինչպե՞ս են ճնշելու:

Հենց սա է թերևս նկատի ունեցել Նիկոլն, երբ հայտարարում էր, որ Հայաստանը կա՛մ վարչապետ չի ունենալու, կա՛մ եթե ունենալու է, ապա դա հենց ինքն է լինելու: Գիտեր իր անելիքների մասին և այն, որ վրեժն անխուսափելի է լինելու:

Եվուրեմն՝ որքան հնարավոր է արագ պետք է Արցախը ադրբեջանականացնել, Հայաստանն էլ սարքել թուրքական վիլայեթ, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չլինի իրենցից վրեժ լուծել:
Вчера, 11:32
464
0
Երևանում կարմիր անձրևանոցներով շրջելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների
Вчера, 11:08
2383
0
15 րոպեում քանդվեց 4 տարի կառուցվող «ժողովրդավարության» միֆը։ Ընդդիմադիր պատգամավորներին ու լրագրողներին թույլ չտվեցին մտնել ժողովրդավարության մասին քննարկմանը այլ կարծիք լսելու համար։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից