Вчера, 06:35
110
0
Հայրապետյանն ու Արզաքանցյանը մեզ ասացին, որ հրավեր ստացել են, բայց խիստ զբաղված լինելու պատճառով չեն կարողացել մասնակցել: Հայրապետյանը դասախոսություն է ունեցել Պոլիտեխնիկում, Արզաքանցյանն ասաց՝ խիտ գրաֆիկով է աշխատում, հանդիպմանը գնալ չի կարողացել: Նորիկյանն էլ ասաց` շատ զբաղված է, այդ հարցին պատասխանել չի կարող»: Вчера, 06:30
37
0
«Ադրբեջանն ուզում է մեկը մյուսի հետ այնպես կապել, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելով՝ հասնի նրան, որ Հայաստանը Արցախը ճանաչի որպես Ադրբեջանի մաս: Ես չեմ կարծում, որ սա հնարավոր է, որովհետև սա բերելու է Արցախի կործանմանը, չկա Արցախ, չկա Հայաստան: Ադրբեջանը Արցախին ծանր վիրավորում է հասցրել, մենք տարածքներ ենք կորցրել, հազարավոր զոհեր ու վիրավորներ ունենք, բայց Արցախը կա, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ Արցախը միշտ մնա, իսկ Արցախը մի դեպքում կմնա, երբ չլինի Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Արցախի ԱԳ նախարարը: Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ միջազգային հանրությունը պահանջում է Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնել, հայտարարեց. «Արցախը այլևս նշաձողեր չունի իջեցնելու, ունենք կարմիր գիծ, որով պիտի առաջնորդվենք: Вчера, 05:56
369
0
Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ առնվազն «կամիկաձե» պետք է լինել, որպեսզի ցանկություն ունենան լինել ՔՊ-ի ղեկավար կազմում հիմա, երբ իշխանական նավը խորտակվելուն հինգ է պակաս: Բայց մյուս կողմից էլ այս ամենը ՔՊ-ականները դիտարկում են որպես Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական լարված թակարդը: Եվ խնդիրը ոչ թե համագումար անել կամ չանելն է, ինչը նաեւ օրենքի պահանջ է, այլ այն, որ մինչեւ մայիսի 31-ը ստիպված են լինելու իրենց հավատարմությունը վերհաստատել Փաշինյան Նիկոլին` ցույց տալով, որ իրենց շարքերում շատերն են անգամ այս վիճակում պատրաստ դառնալ կուսակցության վարչության անդամ: Իսկ սա չանելը, իհարկե, անպատիժ չի մնա կուսակցության ղեկավարության կողմից: Ի դեպ, կուսակցության համագումարի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե արդյոք նախկին փոխվարչապետ եւ արդեն իսկ Երեւանի քաղաքապետի թեկնածուի դերի մեջ մտած Տիգրան Ավինյանը կշարունակի մնալ կուսակցության վարչության կազմում: Կան շշուկներ, որ ավինյանականները կարող է համագումարից շատ ավելի վաղ լքեն փաշինյանականներին` համագործակցության եզրեր գտնելով որոշ ընդդիմադիրների հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 19-05-2022, 20:54
687
0
Լավ նայեք եւ չմոռանաք, նմանատիպ պիղծ վիժվածքներ համակարգում տեղ չունեն, դրանք կապիտուլյանտի չբավարարված պարպցրած կապիկներն են: 19-05-2022, 20:24
280
0
Ըստ մամուլին հասած տեղեկությունների՝ ԱՄՆ-ում ՀՀ վայ դեսպանը, որ վերջերս հայրենասեր հայ երիտասարդներին ամերիկյան ոստիկանների ձեռքը տալով էր հանրահռչակվել, ԱՄՆ դաշնակցականների հետ թախանձագին աղաչանքներից հետո ունեցած հանդիպմանը խնդրել է ՀՅԴ-ականներին օգնել իրեն՝ ինչ-որ ֆիլմի պրեմիերա կազմակերպելու հարցում այն դեպքում, երբ ՀՅԴ-ականները կարծել են, թե ինչ-որ համազգային նշանակության հարց պետք է քննարկվի իրենց հետ: Ասում են՝ իմանալով՝ բանն ինչումն է՝ ՀՅԴ-ականները «կուլտուրական» ցտեսություն են հայտնել ու հեռացել: Իրականում ՀՅԴ-ականների այդ պահվածքը դեսպանի հանդեպ որպես քողարկված հայհոյանք կարելի է գնահատել, որն, իհարկե, արդարացված է. պետք է առնվազը թուրք լինեին, որ այդքանից հետո Մակունցի անկապ խնդրանք-ապահանջը կատարեին: Թե ինչ ֆիլմի մասին է խոսքը, չի ասվում, բայց ենթադրելի է, որ դրա սյուժեն ու մեսիջը համահունչ են եղել ՔՊ քաղաքական գծին՝ տեղավորվելով թրքասիրության շրջանակներում: Սա, իհարկե, ենթադրություն է, սակայն՝ տրամաբանությունից ամենևին էլ ոչ զուրկ՝ հաշվի առնելով այն քաղաքականությունը, որ Մակունց Լիլոն նպատակապիտված կերպով տանում է ԱՄՆ-ում: Իսկ թե ի՞նչ է շինում նման անձն ԱՄՆ-ում, մնում է միայն կռահել: Նրա գործունեության անունը միայն մեկն է՝ թուրքերին անհագուրդ կերպով տրվելը: Չէ՛, եթե այսքան ժամանակ ուրիշ բան այս տիկինն արել է,թո՛ղ դնեն հանրության դեմը… 19-05-2022, 20:20
215
0
«Դատարանը բավարարեց մեր կողմից ներկայացված բողոքը ձերբակալման իրավաչափության դեմ, ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, միաժամանակ մերժեց նաև քննիչի միջնորդությունը, ընդորում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Կալանքի միջնորդության դասագրքային քննություն տեղի ունեցավ շատ մանրակրկիտ, մանրամասն և օբյեկտիվ»,– ասաց փաստաբանը։ Արթուր Գալեյանը ազատվեց դատարանի դահլիճից։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց․ «Շատ հույս ունենք, որ բոլորին այսպիսի արդարադատություն կմատուցենք։ Պայքարելու ենք հանուն մեր զոհված զինվորների, ես իրանց շիրիմին մեռնեմ»։ Հիշեցնենք, որ նախօրեին ռազմական ոստիկանությունը ձերբակալել է Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին եւ նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին: Գարիկ Գալեյանը իրենց որդիների մահվան մեղավորներին պատժելու նպատակով զոհվածների հարազատների պայքարի առաջամարտիկներից է: Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով: 19-05-2022, 19:23
122
0
Հակաթրքական ուղերձ ունի նաեւ արդեն երրորդ շաբաթը շարունակվող «Դիմադրություն» կոչվող շարժումը, որի մասնակիցներից շատերի շուրթերից նույնպես պարբերաբար հնչում է «թուրք» գոյականն ու ուղղվում նրանց, ովքեր չեն միանում այս շարժմանը եւ/կամ նույնականացվում են իշխանության աջակիցների հետ։ Նկատենք, որ թուրքատյացության, վրեժի բողոք-ուղերձ է պարունակում նաեւ շարժման «հիմնը»՝ «Զարթնիր լաո»-ն, որը «խուժան Ասկյարի» հանդեպ «խեղճ մշեցու» տածած ատելության մասին է։ Շարժման լոզունգներից մեկն էլ Հայաստանի, այսպես կոչված, թրքացումը կանխելն է։ dimadrutyun.org կայքում, ի դեպ, որպես այս շարժման անելիք նշված է հետեւյալը․ «Ազգային դիմադրության առանցքի շուրջ համախմբել Հայաստանի թրքացմանը եւ Արցախի հայաթափմանը դեմ հանդես եկող հարյուր հազարավոր հայերի։ Դուրս գալով նեղ խմբերի շրջանակներից՝ ապահովել լայն հասարակական համախմբում, Հայաստանի թրքացման և Արցախի հայաթափման դեմ սկիզբ առած պայքարին հաղորդել համազգային բնույթ»։ Ապա բացատրվում է՝ ինչ է «թուրքացումը», և որոնք են դրա հատկանիշները։ Ըստ այդմ՝ թրքացումը «Թուրքիայից Հայաստանի քաղաքական, անվտանգային, տնտեսական և ընդհանրապես բազմամակարդակ և բազմաբնույթ կախվածության վիճակն է։ Թուրքացման վերջնական հետևանքը կենսական զիջումներով ուղեկցվող հայոց պետականության փլուզումն է, երբ Հայաստանը վերածվում է իրավական առումով անկախ, բայց փաստացի Թուրքիայից կախյալ՝ կցորդ երկրի»։ Տարօրինակ է, որ հակաթուրքական լոզունգի ներքո ցույցեր իրականացնողների լիդերները կողմ են արտահայտվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, իսկ երբ նույն այդ կարգավորման գործընթացը փորձում է տանել գործող իշխանությունը, այն ընդդիմությունը դիտարկում է Հայաստանի «թրքացման», «ցեղասպանության ուրացման» եւ այլ իռացիոնալ, անհեթեթ մեղադրանքների համատեքստում։ 19-05-2022, 19:15
620
0
Մինչդեռ ուշագրավ է, որ հենց ՔՊ խմբակցության ներսում էլ քիչ չեն բավական ազդեցիկ թվով բացայակություններ ունեցող պատգամավորները: Դիցուք՝ Էդուարդ Աղաջանյանը բացակայել է 91 անգամ Գուրսեն Արսենյանը՝ 50 Սիսակ Գաբրիելյանը 66 Մերի Գալստյանը՝ 77 Դավիթ Դանիելյանը՝ 80 Սարգիս Խանդանյանը ՝ 84 Քրիստինե Պողոսյանը՝ 70 Արուսյակ Ջուլհակյանը ՝ 60 Ծովինար Վարդանյանը՝ 75 Տաթևիկ Գասպարյանը՝ 44 Արդյո՞ք այս բոլոր պատգամավորների բացակայությունները հարգելի են, եթե ոչ, ապա ՔՊ-ն պետք է արդարության և օրենքի տառի վերականգնումն սկսի հենց իրենից և այսչափ բացակայություններ ունեցած ՔՊ-ական պատգամավորների ՝ մանդատից զրկելու հարցը նույնպես պետք է քննարկվի: 19-05-2022, 18:28
519
0
«Քաղաքացիներին ժամը 09։30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, տարբեր աշխատանքներ ունենք անելու։ Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ տարբեր պատճառներից ելնելով՝ այդ ծրագրի դետալներն այս պահին չի հրապարակում։ Սաղաթելյանը շեշտեց, որ վաղը կարևոր վճռական օր է լինելու։ «Լինելու են նաև անհնազանդության ակցիաներ։ Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի դառնա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ կազմակերպվելու են այնպիսի միջոցառումներ, որտեղ լսվելու է հենց ժողովրդի ձայնը։ «Մեր ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 19։00-ն, իսկ 19։00-ին կրկին հրավիրում ենք հանրահավաքի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Անդրադառնալով մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցին և կայանալիք բանակցություններին` նա ասաց. «Մենք հստակ ասել ենք և արձանագրել, որ Նիկոլը չունի մանդատ՝ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կողմից որևէ բանակցություն վարելու: Դիմում եմ այն անձանց, ում հետ ինքը հանդիպելու է՝ շատ հստակ ասելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված այդ 6 առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն։ Հետևաբար, Նիկոլի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ոչ լեգիտիմ է և առ ոչինչ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Նա տեղեկացրեց նաև՝ նշված այցին և պայքարի դուրս եկած քաղաքացիների և քաղաքական ուժերի տեսակետներին շատ ավելի հանգամանալից անդրադարձ է լինելու մայիսի 21-ին սպասվող հանրահավաքին։ 19-05-2022, 18:17
960
0
Մանրամսն՝ տեսանյութում։ |
Advertising
|