» Последние публикации на сайте
Сортировать статьи по: дате | популярности | посещаемости | комментариям | алфавиту
Вчера, 19:26
212
0
Չինացի Լեյ Մաննան, որը հունիսի սկզբին Հայաստան է եկել որպես զբոսաշրջիկ, պնդում է, որ Երեւանում օրերս ոստիկանն իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել:

«Երեւանում ոստիկանը դիպչել է իմ մարմնին, որից ես անհամար դրության մեջ եմ հայտնվել։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 2–ին, այդ օրը ես դիմել էին ոստիկանություն, որովհետեւ հյուրանոցն իմ գումարը չէր վերադարձնում։ Ոստիկանները երբ եկան, ես կանգնած էի հյուրանոցի մոտ։ Նրանցից մեկը ձեռքով դիպչեց կրծքիս եւ սեղմեց այն, ապա ձեռքը դրեց ուսիս, ասաց՝ ես քեզ կպաշտպանեմ, ես կլինեմ քեզ հետ։ Իսկ երբ մենք մեքենայի մեջ էինք, որտեղ բացի մեզանից երկու այլ ոստիկան կար եւ թարգմանիչ, նա գրկեց ինձ ու ասաց՝ դու գեղեցիկ ես։ Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել։ Այդ տղամարդու ինձ դիպչելու պատճառով ես ինձ շատ վատ եմ զգացել»,– NEWS.am–ի հետ զրույցում պատմել է չինացի զբոսաշրջիկը։

Կատարվածի վերաբերյալ Լեյ Մաննան փորձել է հաղորդում ներկայացնել ոստիկանություն, սակայն, իրավապահները հրաժարվել են ընդունել հաղորդումը՝ նշելով, որ կատարվածում հանցագործության տարրեր չկան: Չինուհին մեզ նաեւ հայտնել է ոստիկանի անունը, որը չենք հրապարակում. «Ոստիկանությունում ինձ ասացին, որ դա ոչինչ է եւ չեն կարող իմ դիմումին ընթացք տալ։ Բայց ինձ համար դա ոչինչ չէ։ Չինաստանում ծառայության մեջ գտնվող ոստիկանն իրավունք չունի դիպչել կնոջ մարմնին։ Կարող են ձեռքը բռնել կամ մազերին դիպչել, բայց ոչ կրծքին։ Դրա համար ոստիկանը Չինաստանում պատասխանատվության կենթարկվեր»։
Вчера, 18:54
67
0
«Դիմադրություն» շարժումը կշարունակի առաջիկայում պայքարը շարունակել նույն ֆորմատով՝ չորեքշաբթի օրերին կազմակերպել քննարկում, իսկ ուրբաթ օրերին՝ հանրահավաք, իսկ եթե շաբաթվա ընթացքում կլինեն հրատապ միջոցառումներ, ապա այդ մասին հավեյլալ կտեղեկացնեն մասնակիցներին, Ֆրանսիայի հրապարակում երթից հետո տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Դրա համար չորեքշաբթի օրը՝ 19.30, հավաքվում ենք, բովանդակային քննարկում ու զրույց է տեղի ունենալու շարժման անդամների հետ, իսկ հաջորդ հանրահավաքը՝ հուլիսի 1-ին՝ 19.30 այս հրապարակում։ Շաբաթվա ընթացքում կրկին տեղի կունենան ակցիաներ, այցելություններ, որոնց մասին ևս կտեղեկացնենք։ Բանաձևը հետևյալն է՝ մեր հանրահավաքները, երթերը, ակցիաները շարունակվում են, դրան զուգահեռ մենք իրականացնում ենք կազմակերպչական մի շարք աշխատանքներ շարժումը ընդլայնելու, նոր թափով ավելի մեծ և վճռական ու կարևոր պայքարի պատրաստվելու համար»,– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ ամեն ինչ անելու են ֏ մինչև պայքարելու են Արցախի պաշտպանության համար։
Вчера, 18:45
194
0
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վարձատրության չափերը կփոփոխվեն: Համապատասխան փոփոխությունն ամրագրված է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծում, որը կազմում է Ընտրական օրենսգրքի մասը եւ ներկայացված է խորհրդարանին: Սա նշանակում է, որ նախագծի ընդունման արդյունքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կստանա 925 հազար 960 դրամ աշխատավարձ, իսկ նրա տեղակալն էլ՝ 793 հազար 638 հազար դրամ աշխատավարձ: ԿԸՀ անդամն ու Հաշվեքննիչ պալատի անդամն էլ կստանան 661 հազար 400 դրամ աշխատավարձ:

2018 թվականի մարտին, երբ Տիգրան Մուկուչյանը Սերժ Սարգսյանի ձեռքից ստացավ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար իր մեդալը, ընդդիմադիրները կատակում էին, որ Մուկուչյանին վաստակավոր նկարչի մեդալ է շնորհվել: Դժվար չէ հիշել նաև այն, թե ինչ էպիտետներով էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բնութագրում Մուկուչյանին և ինչպես էր վերջինիս մեղադրում ընտրակեղծարարությունների մեջ:
Вчера, 18:41
46
0
ՔՊ խմբակցությունը պարտավոր է ներկայացնել իր դիրքորոշումը ԲԴԽ-ի խայտառակ վիճակի հետ կապված, ինչպես բլբուլ կտրած ներկայացնում էր Սահմանադրական դատարանի հետ կապված (ու ճիշտ էր անում, որ ներկայացնում էր, այլ հարց, թե ինչպես էր ներկայացնում, որի հետ կարող ես չհամաձայնել կամ համաձայնել), բայց դիրքորոշում ներկայացնելը պարտավորություն ու պատասխանատվություն վերցնել է, իսկ լռելը՝ պարտավորությունից և պատասխանատվությունից խուսափել է, որն իր հերթին ևս խայտառակություն է:
ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ, հասկանում ե՞ք, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ:
Вчера, 18:39
122
0
Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 6 հասցեում գործող «ԱՅԳ» ռեստորանային համալիրի տանիքում:
Ժամանել են ԱԻՆ ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և 1 մարտական հաշվարկ՝ թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Այրվել է ռեստորանային համալիրի խոհանոցի մոտ 280 քմ փայտյա կառուցատարրերից մոտ 6 քմ-ն ու մինչև հրջեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցները:
Вчера, 18:06
166
0
Տեղյակ են արդյոք Արցախի «վերևներում», որ Հայաստանի Հանրապետության տարածքում չի անցնում Արցախի տեխնիկական զննության կայանների կողմից տրամադրված «տեխնիկական զննության կտրոնները», որ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմում արցախցի վարորդների նկատմամբ` թքած ունենալով, որ Արցախում հաշվառված տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում անցել է տեխնիկական զննությունը Արցախում։
Ոստիկանապետ Ղազարյան Վահե, Արցախը Հայաստան չէ, վե՞րջ, թե՞ ենթականերդ ոստիկանական բեսպրեդել են իրականացնում..
Արցախի կառավարություն / Artsakh Government ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն ` ի գիտություն, եթե տեղյակ չեք։

Ալեն Ղուլյան
Вчера, 18:02
122
0
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Հայելի ակումբի ուղիղ եթերից ահազանգում է՝ Բերձորում ադրբեջանական դրոշի բարձրացումն օրերի հարց է։

Ղազարյանն անդրադարձել է նաև Ապարանում տեղի ունեցած քաղաքական հաշվեհարդարին, ինչի արդյունքում 3 քաղաքացի են սպանվել, Հայաստանում ստեղծված մթնոլորտին, Վարդազարյան-Ջհանգիրյան սկանդալային զրույցին։

Մանրամասները՝ տեսանյութում․
Вчера, 18:00
90
0
«Ամո՛թ, ամո՛թ»․ ցուցարարները ԲԴԽ-ի դիմաց են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Вчера, 17:51
105
0
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Էկոնոմիկայի նախարարությունից և Հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Covid-19 համավարակով պայմանավորված՝ մեկուսացված անձանց կեցության ապահովման և սննդի մատուցման գործընթացի՝ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացման ոլորտը: Քանի որ ումնասիրությամբ ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի (3 դրվագ), 2-րդ մասի 2-րդ կետի (5 դրվագ), 3-րդ մասի 1-ին կետի (1 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասի (9 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասի (1 դրվագ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Երեկ կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ եթե քննությունը պարզի իր մեղավորությունը, ապա ինքը պատրաստ է կրել պատասխանատվություն, այդ թվում՝ քաղաքական, իսկ սա ենթադրում է հրաժարական: Ճիշտ է մեկ անգամ չէ, որ Քերոբյանը հավաստիացրել է, որ այս կամ այն դեպքում հրաժարական կներկայցնի և այնուհետև հայտարարել , որ ընդամենը կատակ էր անում:

Այս անգամ սակայն կատակ անել չի ստացվի, քրեական գործ է հարուցվել և հասկանալով պահի լրջությունը` էկոնոմիկայի նախարարը ոչ ավել, ոչ պակաս փորձում է մեղավորության և պատասխանատվության սլաքները իր վրայից թեքել դեպի առողջապահության նախարարությունը և նախարար Անահիտ Ավանեսյանը: «Պայմանագրերը ստորագրվել են մինչ իմ նախարար դառնալը։ Որոշ ժամանակ անց այս գործառույթը փոխանցվել է առողջապահության նախարարությանը»,- հայտարարել է Քերոբյանը։ Այս հայտարարությունը իր հերթին նշանակում է, որ քննչական մարմինները պետք է ուշադրություն դարձնեն նաև առողջապահության նախարարության կողմից կատարված քայլերի վրա: Այսինքն՝ քրեական գործը հարուցվելուն պես ՔՊ-ականներն սկսեցին միմյանց մեղադրելու գործընթացը, և յուրաքանչյուրը փորձում է ջրից չոր դուրս գալ:

Երկու պաշտոնյայի համար ստեղծված, մեղմ ասած, անհարմար իրավիճակում առավել ուշագրավ է այն, թե ինչպես իրեն կդրսևորի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մամուլը բավական երկար ժամանակ է, ինչ գրում է, որ Փաշինյանը կառավարությունում որոշակի վերադասավորումներ է ցանկանում անել և առաջին հերթին ցանկանում է ազատվել հենց առողջապահության և էկոնոմիկայի նախարարներից` հաշվի առնելով, որ նրանք նախանձելի պարբերությամբ են հայտնվում այնպիսի ռեզոնանսային պատմությունների կիզակետում, որոնք ստվերում են նաև Փաշինյանի վարկանիշը: Բնական է, որ այստեղ Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին մտածում է իրեն մաքրելու մասին, հետևաբար վաղ թե ուշ կարգելու է մեղավորների և պատասխանատուների, մնում է հասկանալ՝ թիմակիցներից ո՞ւմ ժերտվա կտա Նիկոլ Փաշինյանը...
Вчера, 15:49
157
0
Մինսկում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և ԱՀ գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի միջև, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Քննարկվել են երեք երկրների դատախազությունների իրավասությունների շրջանակում Արցախի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում օրակարգային առանձին հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները:

Կողմերն ընդգծել են գլխավոր դատախազների եռակողմ ձևաչափի պահպանման կարևորությունը որպես տարածաշրջանում կայունության և օրինականության, լարվածության թուլացման և բնակչության առաջնային կենսական իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իրավական ոլորտում շփումները շարունակելու գործուն հարթակ:

Այս առումով շեշտվել է հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հումանիտար պահանջների ամբողջական կատարման ուղությամբ ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի նախանձախնդիր և հետևողական ջանքերը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած նախորդ եռակողմ հանդիպումների ընթացքում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում միջադեպերի, դրանց առթիվ իրականացվող քննությունների վերաբերյալ կողմերի միջև օպերատիվ տեղեկատվության միջնորդավորված փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ հրադադարի հանցավոր խախտումները շարունակվել են, որոնց արդյունքում եղել են մարդկային կորուստներ, խաղաղ բնակչության համար ստեղծվել են կենսական իրավունքների իրացման, անվտանգության նոր սպառնալիքներ: