» Последние публикации на сайте
Сортировать статьи по: дате | популярности | посещаемости | комментариям | алфавиту
Вчера, 15:38
141
0
#ՀԻՄԱ. Ընդդիմության հանրահավաքն ու երթը Երևանում
Вчера, 15:24
178
0
Պրոդյուսեր Աշոտ Գևորգյանը Հայելի ակումբի ուղիղ եթերում անդրադարձել է Ապարանում տեղի ունեցած քաղաքական հաշվեհարդարին, ինչի արդյունքում 3 քաղաքացի են սպանվել, Հայաստանում ստեղծված մթնոլորտին, Վարդազարյան-Ջհանգիրյան սկանդալային զրույցին, Բերձորը թշնամուն հանձնելու իշխանության նպատակներին։

Մանրամասները՝ տեսանյութում․
Вчера, 14:48
190
0
Eurasianet.org-ը գրում է, որ 40-ամյա մոսկվացի Նաթանիել Տրուբկինը Երևան է տեղափոխվել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմ սկսելուց մոտ երկու շաբաթ անց: Նա, ինչպես և շատ այլ ռուսներ, ընտրել է Հայաստանը տեղափոխման համեմատաբար հեշտության և մատչելիության պատճառով. ռուսներին վիզա պետք չէ երկիր մուտք գործելու համար, բնակիչների մեծ մասը խոսում է ռուսերեն, հեշտ է կարճաժամկետ վարձակալությամբ բնակարան գտնել և բացել սեփական բիզնեսը։ Բացի այդ, նա Հայաստանում ընկերներ ունի, որոնք օգնել են նրան հաստատվել։ Բայց և այնպես, ամեն ինչ հեշտ չի եղել։ «Ես շատ փող չունեի, դա այն ամենն էր, ինչ կար գրպանումս,շատերն են նույն վիճակում լինում»,- Eurasianet-ին ասել է Տրուբկինը: Կարճ որոնումներից հետո նա հայտնվել է մի «սարսափելի» բնակարանում։ Նրա սեփական վատ փորձը հուշել է ստեղծելու «Հրեական տուն Երևանում», մի կազմակերպություն, որը կոչված կլինի օգնել ռուսաստանցի այլ հրեաներին բնակարան գտնելու, բանկային հաշիվներ բացելու ու բիզնես սկսելու հարցերում: Նրա խոսքով, ապրիլին աշխատանքը սկսելուց ի վեր նախագիծն արդեն օգնել է մոտ 200 ռուս հրեաների տեղափոխվել Երևան։

Հրեական ներկայությունը Հայաստանում երկար պատմություն ունի։ Դեռ 5-րդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացին է գրել, որ Տիգրան Մեծ թագավորը 10000 հրեա գերիների է բերել Հայաստան մ.թ.ա. 1-ին դարում Միջերկրական ծովի պատերազմից հետո։ «Մեծ Հայաստանը պատմականորեն եղել է կարևոր հրեական համայնքների տուն», - վերջերս տված հարցազրույցում ասել է Երևանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը: Նա պնդել է, որ, ի տարբերություն շատ այլ վայրերի, որտեղ ապրել են հրեաները, Հայաստանում նրանք երբեք չեն ենթարկվել ջարդերի և այլ տեսակի հալածանքների. «Այդ առումով Հայաստանի պատմությունը չունի նման հիշողություններ, ինչը նշանակում է, որ այն հոգևոր և նյութական արարման հարթակ և հույս է ներշնչում»։

Հայաստանում բնակվող հրեաների մեծ մասը Իսրայել է տեղափոխվել Խորհրդային Միության փլուզումից առաջ և անմիջապես հետո, իսկ մինչև այդ արտագաղթի նոր ալիքը Հայաստանում հրեական համայնքը կազմում էր 800-ից 1000 մարդ: Հետխորհրդային շրջանում Իսրայելը սերտ հարաբերություններ է հաստատել Հայաստանի հակառակորդի՝ Ադրբեջանի հետ, և հայերը հաճախ դժգոհում են, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին և չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Սակայն, ըստ Տրուբկինի, երկու երկրների միջև տարաձայնությունները չեն ազդում հրեաների նկատմամբ հայերի վերաբերմունքի վրա։ «Երբ մարդիկ իմանում են, որ ես հրեա եմ, նրանց վերաբերմունքն իմ հանդեպ չի փոխվում»,- ասել է նա։ Այժմ «Հրեական տունը» օգնում է նորեկներին ստեղծել նոր համայնք։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ամերիկայի հրեական բաշխման կոմիտեի կողմից, որը նմանատիպ աջակցության աշխատանքներ է իրականացնում նաև Վրաստանի Թբիլիսի և Բաթումի քաղաքներում: Հրեական տունը եբրայերենի դասընթացներ է անցկացնում և աշխատում է նորեկների համար հայերենի դասեր կազմակերպելու ուղղությամբ։«Շատ ռուս հրեաներ տեղափոխվելով Հայաստան և Վրաստան կտրվել են Ռուսաստանի հրեական համայնքից,- ասել է Տրուբկինը,- և կարևոր է նրանց համար վերստեղծել այդ հրեական միջավայրը, ուստի այն, ինչ մենք կարող ենք անել հիմա, դա այն է, որ նրանք զգան, որ յուրայինների մեջ են»: Նրա խոսքով, այդ «համախմբվածությունը» հայերի և հրեաների ընդհանուր հատկանիշն է, որոնց միավորում է հալածանքների ու գաղթերի երկար պատմությունը։
Вчера, 14:33
85
0
Քրիստինա Նազարյանն իր էջում գրել է․

«Հետաքրքիր է , եթե ԱՄՆ գերագույն դատարանի ղեկավարը Ջհանգիրյանի 0,5 տոկոսի չափ ապօրինի գործեր, տիկին Լինն Թրեյսին ի՞նչ կաներ:

Ընդ որում , երբ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատավորը Գագիկ Ջհանգիրյանի հետ քննարկում է «Դատավորի արտադատարանական հայտարարությունները վարքագծի կանոնների համատեքստում» թեման, տեղյա՞կ է նա արդյոք, որ դա այլևս ԲԴԽ չէ, այլ ՋԽՀ է(Ջհանգիրյանի խ...ի հիմնարկ):

Ողջ աշխարհում ամերիկյան դեմոկրատիային սկսել են կասկածով վերաբերվել հենց նման դեպքերի ու դեմքերի պատճառով` տիկին Լինն Թրեյսիի նման «դեմակրատիայի պաշտպանների» ու ջհանգիրյանների խայտատակ բացահայտվելուց հետո, հաջորդ իսկ օրը, նման այցելությունների պատճառով:

Հ.Գ. մեկ էլ մտածում եմ, իսկ հնարավո՞ր է որ Ջհանգիրյանը տիկին դեսպանին էլ է «կուտ տվել» ու թե այսօր ով է ում «վզին դրել»

Հ.Հ.Գ. մի հարց էլ անձամբ տիկին Թրեյսիին, իսկ ԱՄՆ-ու՞մ էլ են դատական համակարգի ղեկավարի «վզին դնում» ու ո՞րն է դատական համակարգի ղեկավարի «վզին դնելու» դեմոկրատական ձևը , իսկ ե՞րբ են լինելու մի քանի միլյոնանոց գրանտերով թրեյնինգները»:
Вчера, 14:05
123
0
Երևանի Պռոշյան փողոցն այսօր փակել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ով թիկնազորով մեկնում էր կառավարական «դաչա»:

Տեսանյութը` 24News.am-ի:
Вчера, 14:02
75
0
Մայրաքաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար:
Вчера, 13:49
285
0
Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երեկ հերթական սադրանքն էին նախապատրաստել այս անգամ Վանաձորում։ Փաշինյանի նշանակած քրեական անցյալով թեկնածուն՝ Ակա մականունով Արկադի Փելեշյանը, մինչ այս պահը չի կարողանում անցնել քաղաքապետի պարտականությունների լիակատար կատարմանը, իսկ քաղաքի բյուջեն և սուբվենցիոն ծրագրերը հաստատելու համար հարկավոր է ավագանու նիստի ամբողջ մասնակցությունը։

Օրեր շարունակ Վանաձորում իշխանությունը մոբիլիզացրել էր իր ողջ ռեսուրսը, իսկական շանտաժային արշավ սկսել ընդդիմության դեմ՝ պահանջելով որպեսզի «Ասլանյան» դաշինքը և «Հայրենիք» խմբակցությունը ներկայանան նիստին։ Ընդ որում թե՛ լրագրողներ, թե՛ մտավորականներ և թե՛ քաղաքական գործիչներ են ներգրավվել այս պրոցեսում, որոնք բացարձակ շանտաժային պահանջներ էին ներկայացնում։

Ի վերջո, երեկ ավագանու նիստն այդպես էլ չի կայացել, անհրաժեշտ էր ավագանու 17 անդամների մասնակցությունը, սակայն ներկայացել էին միայն 16-ը։ «Ասլանյան» դաշինքն ու «Հայրենիք» խմբակցությունը հրաժարվում են մասնակցել, քանի որ Վանաձորի ընտրված քաղաքապետ, «Ասլանյան» դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը, ընտրվելուց անմիջապես հետո կալանավորվել և գտնվում է անազատության մեջ։

Գործող իշխանությունները ընդդիմախոսների հետ հարաբերվում են բացառապես շանտաժի եղանակով, փորձում իրենց կարևորագույն հարցերը, այդ թվում նաև քարոզչական փուլում իրականացնել կեղծ պահանջներով և ստախոսությամբ։ Ընդդիմությունը բարեբախտաբար չտրվեց այս սադրանքին և հրաժարվեց մասնակցել։ Վստահաբար այս հանգամանքը իշխանություններն օգտագործելու են ընդդիմության դեմ, փորձելու են ներկայացնել, թե «Ասլանյան» դաշինքի կալանավորված Մամիկոն Ասլանյանի կողմնակիցները չեն ցանկանում, որպեսզի Վանաձորում ասֆալտ արվի և այլ կենսական նշանակության հարցեր լուծվեն։ Այդ մասին առաջինը տարփողել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը՝ չմոռանալով նշել, որ այս ամենը նաև ազդելու է ընտրությունների ելքի վրա։ Իհարկե, իշխանությանը, բնավ չի հուզում, որ անմեղ մարդը տևական ժամանակ գտնվում է անազատության մեջ և մի քանի փողոց ասֆալտելու համար պատրաստ է նույնիսկ իսկական ապօրինությունների։ Իսկ ժողովրդավարական երկիր և ժողովրդավարական լավ ապրող երկիր հնարավոր է միայն լիակատար արդարության պայմաններում։ Ըստ էության, իշխանության հերթական պարզամիտ սադրանքը չստացվեց։
Вчера, 13:19
191
0
«Հանդիսությունների սրահ՝ Եռաբլուրի տակ»․ Կարեն Հարությունյան
17:18, 24.06.2022
«Հանդիսությունների սրահ՝ Եռաբլուրի տակ»․ Կարեն Հարությունյան
Вчера, 12:58
90
0
«Արցախգազի» կողմից Բերձորում ապամոտնաժվում են գազի խողովակները։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։


«Նոյեմբերի 9-ից սկսած Բերձորում գազ չենք ունեցել, այս պահին «Արցախգազի» կողմից Բերձորում ապամոտնաժվում են գազի խողովակները, մեր ունեցած տեղեկություններով այդ խողովակները տեղափոխվելու են Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր՝ գազաֆիկացման աշխատանքների համար»,- ասաց քաղաքապետը։

Անդրադառանալով Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհի շինարարությանը և Բերձորի միջանցքը ադրբեջանցներին հանձնելու մասին խոսակցություններին, Նարեկ Ալեքսանյանը ասաց․
Вчера, 12:17
549
0
Ելույթս ԵԽԽՎ լիագումար նիստում.

Մեծարգո նախագահող, տիկնայք և պարոնայք,

Բոլորս գիտենք, որ եղել է քարի դար, ոսկե դարաշրջան և այլն։ Այժմ կարծում եմ մենք ապրում ենք եվրոպական արժեքների ռետինե դարում։ Այդ արժեքները ճկվում են, ծռվում քաղաքական գործիչների քմահաճույքով։ Եվ դա է վկայում երեկ տեղի ունեցած քննարկումը, որը վերաբերում էր ՄԻԵԴ որոշման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կառավարության արձագանքին։