19-05-2022, 15:10
110
0
Լուլուին դզելա

Լրագրողի հետ զրույցում արձագանքելով ընդդիմության կողմից իշխանության հասցեին հնչող մեղադրանքին՝ կապված Հայաստանը թրքացնելու, թրքական օրակարգ սպասարկելու հետ՝ սեքսուալ Լուլուն հռետորական հարց է բարձրացրել՝ իրենց կառավարությունը երկրի ռազմավարական օբյեկտները հանձնե՞լ է թուրքերի կառավարմանը, ի՞նչ է արել, որ թրքացնում է:

Փաստորեն՝ Լուլուն որոշել է վերջից գալ. սովորաբար ռազմավարական օբյեկտների ընդունում-հանձնումը տեղի է ունենում պրոցեսի վերջում, իսկ սկզբում մոտավորապես տեղի է ունենում այն, ինչ Նիկոլն է անում: Ի՞նչ է անում Նիկոլը: Նախադրյալներ է ստեղծում Լուլուի համար կոմֆորտ զոնա ապահովելու համար, որ երբ որոշ ժամանակ անց մի լրագրող կրկին նմանատիպ հարց տա, Լուլուն է՛լ շատ չտանջվի ու վերջապես խոստովանի կատարված փաստը: Այդ ժամանակ արդեն Հայաստանը բոլորովին այլ երկիր կլինի. սովորական են դառնալու ոչ միայն Երևանի կենտրոնով ճեմող ու ռազմավարական օբյեկտների շուրջ արևածաղիկ չրթող թուրքերն, այլև կուսակցությունների մի մեծ բազմություն զբաղվելու է թուրքական օրակարգ սպասարկելով՝ անելով դա բաց ճակատով ու շատ լավ վճարվելով: Դժբախտ Բուլղարիայի ներկան՝ Լուլուին՝ օրինակ:

Ասում էին, չէ՞, «ապագա կա ապագա»: Վատ ապագա՞ է: Համենայն դեպս՝ Լուլուին դզումա…
19-05-2022, 15:04
264
0
Քիչ առաջ հրապարակել էինք,որ ArmLur.am-ը տեղեկացավ, որ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի, նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելին, մենք տեղեկացանք, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Սակայն ուշագրավ է, որ Արթուր Ասատրյանը Հայաստանում չէ: Իսկ ինչ քրեական գործով է քրեական հեղինակությունը հետախուզման մեջ:

Մեր տեղեկություններով Արթուր Ասատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հանցավոր համագործակցություն ստեղծելու համար, որով փորձել է ճնշել իր դեմ ոտնձգություններ կատարած խմբի հանցավոր ակտիվությունը։ Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այսպիսի մեղադրանքն իսկապես աբսուրդ է, քննչական մարմինը հանցավոր համագործակցություն է որակել Դոն Պիպոյի կողմից իր անվտանգության համար թիկնապահներ պահելը։ Այսինքն, գործով ոչ մի ապացույց չկա հանցավոր համագործակցություն ստեղծելու վերաբերյալ։

Ասում են, որ Արթուր Ասատրյանի նկատմամբ կատարվող քայլերը որևէ իրավական հիմք չունեն, այս ամենը արվում է նրան Հայաստանից հեռու պահելու համար, որպեսզի չգա Հայաստան և չլուծի իր եղբոր՝ Լալայի սպանության վրեժը։ Զարմանալի է, որ շուրջ մեկ տարի առաջ կատարված Լալայի՝ Արմեն Ասատրյանի սպանությունը բացահայտելու փոխարեն իրավապահ համակարգը գնում է նրա եղբորը՝ Պիպոյին Հայաստանից մեկուսացնելու ճանապարհով։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան
19-05-2022, 14:57
114
0
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում. ուղիղ
19-05-2022, 13:23
6
0
Մայիսյան այս օրերին ծավալվող իրադարձությունները թևակոխել են որակապես նոր փուլ, որին բնորոշ է «բացված քարտերով» ընթացքը:

Հպանցիկ դիտարկենք առավել հատկանշական դեպքերը: Առաջինն, ինչ խոսք, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի՝ «Արմենպրեսի» միջոցով (դա էլ է բնութագրական) տարածած հայտարարությունն էր, թե՝ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել Հայաստանին, որ… 2018 թվին իշխանության բերված, իսկ 2021-ին խայտառակ և կոպիտ կեղծարարությամբ «վերընտրցվեցված» Նիկոլ Փաշինյանը ամենավայրագ, ամենահակաժողովրդավարական, ամենամարդատյաց ու առավել հակահայ մոտեցումներով պահպանի իր ողորմելի իշխանությունը:

Հարկավ, ԱՄՆ դեսպանուհի Լիա Թրեյսին այլ բառեր էր գործածել, ձևական-պուպուշ արտահայտություններով էր փաթեթավորել ասելիքը, բայց դա անկարևոր է: Կարևորն այն է, որ ապստամբած հայության պայքարով ձևավորված իրավիճակն ստիպեց ԱՄՆ դեսպանուհուն բացել խաղաքարտերն ու հանձն առնել այն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա միջոցով բերված աղետները, զրկանքները, ավերածությունները ամենից առաջ ԱՄՆ-ի «պրոյեկտն» են, այսպես ասենք՝ նաև «վաշինգտոնյան լցոնվածքի» հետևանք:

Ով՝ ով, բայց ԱՄՆ դեսպանը, իր լրատուների միջոցով, հստակ տեղեկացված է, թե Հայաստանում ինչպիսին է իրական վիճակը, որին իրենց դրածո Նիկոլ Փաշինյանն ու նրա ռեժմն արդեն բացարձակապես չեն տիրապետում: Ավելին, ԱՄՆ դեսպանը թերևս ՔՊ «ռադիոկառավարվող» խմբոնի ներկայացուցիչներից ավելի լավ է հասկանում, որ իրենց դրածոյի ռեժիմը արդեն հոգեվարքի մեջ է: Եվ այդտեղից էլ նման հայտարարություն, որով, ի դեպ, ԱՄՆ դեսպանուհին կոպտորեն խախտում է դիվանագիտական նորմերն և, ըստ երևույթին, միջամտում է Հայաստանի ներքին գործերին:

Հուսանք, հանրագումարում ԱՄՆ դեսպանի ղեկավարներն այնքան շրջահայաց ու հեռատես կգտնվեն, որ այլևս մարած և իշխանությունը կորցրած Նիկոլ Փաշինյանի արյունոտ «պոչից չեն բռնի» մինչև այն աստիճան, որ ընկալվեն նրա մեղսակիցը, այլ սթափ գնահատելով իրավիճակը, կփնդրեն «Ֆրանսիայի հրապարակի» իշխանության հետ համագործակցության ուղիներ:
19-05-2022, 13:17
333
0
2014թ․ Քարվաճառի շրջան ներխուժած երկու հանցագործները Բաքու վերադառնալուց հետո միմյանց են մեղադրում բռնվելու համար։

2014թ․ Արցախի Քարվաճառի շրջան ներխուժած երկու ադրբեջանցի հանցագործներից մեկը՝ Շահբազ Գուլիևը, ադրբեջանական Xural հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է՝ իրենք Քարվաճառ էին եկել Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հրահանգով, իսկ պաշտպանության նախարարությունը նախապես տեղյակ է եղել դրանից։

2014թ․ հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց Քարվաճառի տարածք ադրբեջանական դիվերսանտների ներթափանցման մասին։ Մի քանի օր տևած որոնողական գործողությունների շնորհիվ Արցախի տարածք մտած զինված ադրբեջանցիներից մեկը սպանվեց, երկուսը՝ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը, ձերբակալվեցին։

«Ինձ կանչեցին, ասացին՝ պետությանը պետք ես։ Իրականում ինձ մենակ էին ուզում ուղարկել, բայց ես պնդեցի, որ Ասկերովը տեղանքը լավ գիտի, ինքն էլ գա։ Այդ ժամանակ Դիլհամը բռնվել էր, Շամխորի ոստիկանությունում էր։ Նրան բանտից հանեցին, բերեցին»,- պատմում է Գուլիևը։

Գուլիևը հատուկ ընդգծում է՝ իրենք Քարվաճառ են մեկնել անմիջապես Ալի Հասանովի գրասենյակից, տեղում նրանց զենք ու նռնակ են տվել, ճանապարհ դրել։ Ավելին՝ Գուլիևի պնդմամբ, իրենք 1992-ից հետո պարբերաբար Ադրբեջանի ՊՆ իմացությամբ դիվերսիոն ներթափանցումներ են իրականացրել հայկական վերահսկողության տարածքներ։ Նրա խոսքով՝ Բաքու վերադառնալուց հետո Հասանովը միայն Ասկերովին է հանդիպել, իրեն չի տեսել։
Նույն այդ Գուլիևը, որը Ասկերովի հետ 2020թ․ դեկտեմբերի 14-ին արտահանձնվեց Բաքվին, արդեն 2021-ի հունվարի 6-ին Baku TV-ին տված հարցազրույցում հայտարարեց.

«Նրանք չէին հավատում մեր ասածներին, որ մենք այցի ենք եկել մեր հարազատների գերեզմաններին, մեզ ահաբեկիչ ու դիվերսանտ էին անվանում։ Նրանց կեղծ իշխանությունները ցանկանում էին Եվրոպային ցույց տալ, որ բռնել են ադրբեջանական ահաբեկիչների ու դիվերսանտների»,-ասել է նա։

Գուլիևից անկախ, վերջին օրերին ադրբեջանական Publika.az լրատվական կայքին հարցազրույց է տվել նաև Ասկերովի որդին՝ Քյուրդօղլու Ասկերովը, որը հաստատել է այս տեղեկությունը՝ հանցագործները մի քանի անգամ են ներխուժել Արցախի տարածք՝ 2005թ․, 2007թ․,2009-10թթ․։ Ասկերովը հատկապես ընդգծել է, որ 2010թ․, երբ ադրբեջանցի զինծառայող Մուբարիզ Իբրահիմովը մտել էր հայկական դիրք ու տեղում սպանվել, իսկ նրա դին մնացել էր հայկական խրամատում, իր հայրը նորից դիվերսիա է կազմակերպել, որպեսզի ողջ հայ զինծառայողների գերեվարի՝ Իբրահիմովի մարմնի հետ փոխանակելու համար։

Երբ հայկական կողմն Ադրբեջանի հանցագործներին բռնեց 2014թ․, նրանց մոտ հայտնաբերվել էին տարբեր տեսանյութեր Քարվաճառից ու հատկապես զորամասերից մեկում զորավարժության ընթացքից։ Գուլիևը պատմում է, որ նույնանման տեսանյութեր իրենք պարբերաբար փոխանցել են Ադրբեջանի փոխվարչապետին։
19-05-2022, 13:17
416
0
Հայաստան» Համահայկական հիմնադրամի աշխատակից Աննա Մանուկյանին Հիմնադրամի տնօրենի հրամանով երեկ ազատել են աշխատանքից՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին մասնակցելու պատճառով։ Ընդ որում՝ Մանուկյանը մասնակցել է ցույցերին աշխատանքային ժամերից հետո։

Իր ֆեյսբուքյան էջում Մանուկյանը գրել է, որ Հիմնադրամում աշխատել է 20 տարի։
19-05-2022, 13:09
268
0
ՓրԳիչները, եթե մի փոքր խելք ունենային, իրենց ինքնախայտառակությունը և փողոցում մարումը կծածկեին՝ ասելով, որ իրենց պայքարի արդյունքում միջազգային հանրությունը, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ն, Արցախի հարցում բարձրացրել /իրենց բառաֆոնդով՝ կաՂնացրել/ է նշաձողը՝ ճանաչելով Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրը որոշելու, Հայաստանի ժողովրդավարությունը պաշտպանելու ու աջակցելու իրավունքը։

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի՝ «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցին, որում, ի թիվս այլ հարցերի, դեսպանը անդրադրձել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ինչ էլ հաջորդել է ընդդիմության առաջնորդների արձագանքը:

Սաֆարյանի դիտարկմամբ՝ այդ քայլը կդառնար ընդդիմության վթարային ելքը:

«Բայց՝ ոչ։ Դրեցին ու ավելի ինքնախայտառակվեցին՝ հոխորտալով դեսպանի վրա, ՀՅԴ-ն էլ ԱՄՆ-ից պահանջեց ետ կանչել իր դեսպանին․․․: Ճիշտ է ասված՝ ոչ մեկը դիմացինին չի կարող խայտառակել այնպես, ինչպես դիմացինն ինքն իրեն, որովհետև նա ամենալավը գիտի իր արատները․․․»,- նկատել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին, «Արմենպրես» լրատվական գործակալության հետ հարցազրույցում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, նշել է՝ «ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում: Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված»:

Դեսպանի խոսքով՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն համապարփակ խաղաղության հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ: Այդ իմաստով Վաշինգտոնում համոզված են, որ տեւական հակամարտության հիմքում գտնվող խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները:

Նշենք նաև, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Հանձնախումբը պատճառաբանել է, թե դիվանագիտական պաշտոնում ավելի քան երեք տարի գտնվելու ընթացքում Լին Թրեյսին «վատ ցուցանիշներ է գրանցել, որոնց թվում են՝ ԱՄՆ-ի կողմից արցախցի փախստականներին շոշափելի օգնության բացակայությունը, հայաստանյան քաղաքական ուժերի նկատմամբ ֆավորիտիզմը»:
19-05-2022, 12:50
797
0
«Իշխանափոխության վտանգ չեմ տեսում, մեկ տարի առաջ է ընտրություն եղել և ՀՀ քաղաքացին իր ընտրությունը կատարել է, մեկ տարում որևէ բան չի փոխվել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանից հիասթափվածների թիվը մեծացել է:
«Մեկ տարվա ընթացքում Փաշինյանի նկատմամբ ժողովրդի համակրանքը մեծացել է, ընդդիմության հակառակ պնդումները ճիշտ չեն: Վստահ եմ, եթե ընդդիմությունն իշխանության գա՝ առաջինն է սկսելու Թուրքիայի հետ բանակցությունները:

Մեր կառավարությունը երկրի ռազմավարական օբյեկտները հանձնե՞լ է թուրքերի կառավարման, ի՞նչ է արել, որ թրքացնում է, դա կեղծ օրակարգ է»,-ավելացրեց պատգամավորը:
19-05-2022, 12:40
48
0
Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է Հայաստանի ներկայացրած 6 կետերի մասին լրագրողների հարցին․



«Մենք հրապարակել ենք խաղաղ գործընթացի մեր տեսլականը։ Եվ ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող Խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել։ Բայց դուք գիտեք, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։ Այնպես որ, ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը»:
19-05-2022, 12:38
760
0
«Փաստինֆո»-ն գրում է․

«Նիկոլ Փաշինյանն այնքան վախեցած է, որ ուտելուց առաջ համտեսել է տալիս իր թիկնապահներին, ուղեւորություններին ժամանակ արկղերով ջուր տանում իր հետ։ Նա ամեն ինչից ու բոլորից վախենում է, և հաճույք է ստանում, որ իրեն ենթարկվում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս դիմադրությունը շարժումը պարտավոր է հասնել հաղթանակի, ուղղակի դատապարտված է դրան։

«Հակառակ դեպքում, Աստված չանի, եթե շարժումը մարի, Հայաստանի Հանրապետություն ուղղակի չի լինի, այս դավադիր իշխանությունները արդեն բացահայտ լկտիությամբ կկատարեն Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պահանջները»,- ասել է բանախոսը՝ արձանագրելով, որ պայքարի դուրս եկած քաղաքացիների քանակը բավարար է հասնելու նրան, որ Նիկոլը փախչի երկրից, որովհետև նա հրաժարական չի տա, նա պատրաստ է արյուն թափելու, բայց ոչ մի դեպքում չի հրաժարվի իր իշխանությունից։

«Դրա համար ընդդիմությունը պետք է մանիֆեստ հրապարակի, այն է՝ հստակ նշի, այն գործողությունների ծրագիրը, որոնք կարվեն իշխանափոխությունից հետո»,- ասել է նա։

Իշխանյանը խոսել է նաև արևմուտքի կողմից ֆինանսավորված իրավապաշտպան ՀԿ-ների մասին, որոնք լուռ են՝ ոստիկանների բիրտ գործողությունների վերաբերյալ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում ։