» Последние публикации на сайте
Сортировать статьи по: дате | популярности | посещаемости | комментариям | алфавиту
Вчера, 11:29
81
0
Տեսախցիկները ֆիքսել են ԻԼ-76-ի անկման պահը:

Հիշեցնենք, ՌԴ ՊՆ-ի ԻԼ-76 ինքնաթիռը կործանվել է այսօր` Ռյազանում: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, ռազմատար տրանսպորտային ինքնաթիռը կործանվել է այսօր վաղ առավոտյան ուսումնական թռիչքի ժամանակ։ Պատճառը, ըստ ՌԴ ՊՆ-ի, շարժիչի անսարքությունն է եղել։

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ արտակարգ դեպքի հետևանքով կան տուժածներ, նրանք հոսպիտալացվել են։
Вчера, 11:12
113
0
Հունիսի 9-ին՝ ժամը 00:30- ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները նկատել են, որ կալանավորված Տիգրան Հովհաննիսյանը իրեն պատկանող սավանը կապել է պատուհանի ճաղավանդակից և փորձում է ինքնասպան լինել: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Վերջինս նշել է, որ Տիգրան Հովհաննիսյանը ցանկանում է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և դրա համար է նման քայլի դիմել:
Вчера, 11:10
150
0
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի (հատուկ դեպքերն այն են, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում, եւ օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում), քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»,-այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը 2019 թվականին պարծենում էր, թե քաղաքացիներին ճանապարհ զիջելը իր ձեռքբերումն է:

Ավելին՝ հպարտանում էր, թե ճանապարհային ոստիկանությունն անգամ վարչապետի ընտանիքի անդամներին է տուգանում: 2020-ի հունվարի 25-ին ՀՀ վարչապետը հայտարարեց. «Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ»:

Այս խոսքերից 2-3 տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը ոչ միայն լուսացույցի տակ չի կանգնում, այլեւ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները՝ հետիոտներին չի զիջում ու նրանց մահվան պատճառ է դառնում: Ապացույցը այս տարվա ապրիլի 26-ին Երեւանի Լեո-Պարոնյան խաչմերուկում երիտասարդ հղի կնոջը՝ Սոնա Մարտիրոսյանին վրաերթի ենթարկելու փաստն էր:

Ի՞նչ է ստացվում. 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո հեծանիվով, մետրոյով կամ հասարակական տրանսպորտով երթեւեկող իշխանավորներին սպասարկող կորտեժներն այսօր ոչնչի, անգամ մարդկային կյանքի առջեւ կանգ չեն առնում, իսկ Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունը՝ իրեն սպասարկող ավտոշարասյան՝ լուսացույցի տակ կանգնելու ու քաղաքացիներին զիջելու մասին, հերթական սուտն էր:
Вчера, 11:08
98
0
Հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Вчера, 10:49
45
0
Ամպրոպային ամպն առաջացել է Արարատ լեռան լանջերին՝ այնուհետև զարգանալով ներթափանցել Երևան։ Օդերևութաբանական ռադարի և արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց են տալիս, որ այդ ամպրոպային ամպը եղել է գերհզոր գոյացություն, գագաթի բարձրությունը հասել է 16 կմ-ի, ուղղաձիգ հզորությունը՝ 13 կմ-ի, ամպի գագաթում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -60 աստիճան։
Ամպում առկա է եղել պտտահողմ, որը մայրաքաղաքի տարբեր հատվածներում տապալել է ծառեր, պոկել տանիքներ։ Երևանի մի շարք հատվածներում 20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև։
Նման ուժգնության ամպրոպները տարվա այս ժամանակահատվածում Երևանի համար հազվադեպ օդերևութաբանական երևույթ են և կրկնվում են միջինը 10 տարին մեկ անգամ։
Առաջիկա 5 օրերին ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում պահպանվելու է, հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ։
Մինչև ամսվա վերջին օրերը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, քանի որ մեր երկիրը գտնվում է Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում»։

Դիտեք նաև՝
Вчера, 10:33
278
0
Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 19:30-ին կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Միացեք պայքարի ձեր քույրերին և եղբայրներին:

Ոգով, Աստծով, մինչև վերջ»,-գրել է նա:
Вчера, 10:21
1344
0
Սիրուշոն ծննդատանն է

Մանրամասն՝ տեսանյութում 
Вчера, 10:19
158
0
Բլոգեր Տիգրան Քոչարյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Ամեն անգամ, երբ Ստեփանակերտի շուկայում ջերմ դիմավորում են Սաղաթելյան Իշխանին, Հայաստանի մի մութ անկյունում հոնգուր-հոնգուր հեկեկում է մի փոքրիկ էդմոն․․․

Ի դեպ, Էդմոն Մարուքյանն արձագանքել է տեսանյութին ու գրել հետևյակը․ «Արցախում՝ այս նույն վայրում և նույն մարդկանց մանիպուլացնելով նյութեր էին պատրաստում, թե իբր ինձ վատ են ընդունել, իսկ այ երևանյան ասֆալտի վրա «հերոսացած», բայց իրականում Արցախի համար ոչ մի բան չարած, անգամ ՀՀ զինված ուժերում չծառայած մարդուն լավ են ընդունում:
Ամոթ է ուղղակի, թե բա էն Մարուքյանն եկավ ի՞նչ բերեցինք գլուխը:
Մարուքյանը Ձեր գլխի մազերի չափ գործ է արել ու անում Արցախի համար, բայց դրա մասին եկեք լռենք:
* Տեսանյութը պատրաստել են այդ պահին շուկայում պատահական հայտնված ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի պաշտոնական՝ «Ապառաժ» կայքի թղթակիցները»:

Սրան արձագանքելով էլ Տիգրան Քոչարյանը գրել է․ Մարուքյանը իրա գլխի մազերի չափ գործ է արել ու անում Արցախի համար, բայց դրա մասին եկեք լռենք․․․
Вчера, 10:02
62
0
Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին։
«2022թ․ հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել ՔՊ վարչության նախագահին։ Որոշումն ըստ էության ընդունել էի դեռևս մայիսի 4-ին, սակայն փաստաթղթավորման գործընթացը չէի սկսել, որպեսզի դա որևէ կերպ և ոչ մեկի կողմից չփոխկապակցվի հայտնի ներքաղաքական գործընթացների հետ։

Պատճառը շատ պարզ է։
Իմ պատկերացմամբ քաղաքացիները քաղաքական միավորներ ստեղծում կամ դրանց անդամակցում են իրենց քաղաքական նպատակները և հավակնությունները իրագործելու հնարավորություն ստանալու համար։ Արձանագրել եմ, որ ՔՊ կուսակցությունը դադարել է սպասարկել իմ այդ հավակնությունները։ Հետևաբար, այդ նպատակները և հավակնությունները սպասարկելու համար պետք է որոնեմ այլ հարթակ։ Ստեղծման օրվանից ՔՊ կուսակցության հետ անցել եմ կարևոր ու հետաքրքիր քաղաքական ճանապարհ։ Այդ տարիների համատեղ անցած ճանապարհի և ընձեռված հնարավորությունների համար շնորհակալություն եմ հայտնում ՔՊ կուսակցության նախկին գործընկերներիս, ՔՊ վարչության անդամներին՝ ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ կուսակցությանը հաջողություն եմ մաղթում», - Facebook-ում գրել է Ուլիխանյանը։
Вчера, 09:49
570
0
Արցախում՝ այս նույն վայրում և նույն մարդկանց մանիպուլացնելով նյութեր էին պատրաստում, թե իբր ինձ վատ են ընդունել, իսկ այ երևանյան ասֆալտի վրա «հերոսացած», բայց իրականում Արցախի համար ոչ մի բան չարած, անգամ ՀՀ զինված ուժերում չծառայած մարդուն լավ են ընդունում:
Ամոթ է ուղղակի, թե բա էն Մարուքյանն եկավ ի՞նչ բերեցինք գլուխը )))
Մարուքյանը Ձեր գլխի մազերի չափ գործ է արել ու անում Արցախի համար, բայց դրա մասին եկեք լռենք:
* Տեսանյութը պատրաստել են այդ պահին շուկայում պատահական հայտնված
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի պաշտոնական՝ Ապառաժ կայքի թղթակիցները: