19-05-2022, 08:54
175
0
«Նիկոլ Փաշինյանը խնդրել է Կրեմլին ՀԱՊԿ զորքեր մտցնել Հայաստան Ղազախստանի օրինակով»,-այս մասին հաղորդել է «Բազա» թելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պատճառն, ըստ այդ աղբյուրների, Երևանում և այլ քաղաքներում ամենօրյա ռեժիմով ընդդիմության կողմից անցկացվող մասսայական բողոքի գործողություններն են, որոնք վախեցրել են երկրի ղեկավարին (Փաշինյանին,-հեղ.)։

Տեղեկությունը բավական հետաքրքիր լույս է սփռում հատկապես «արևմտամետ» ներկայացող և արևմտյան երկրների և ՀՀ-ում գործունեություն ծավալող այդ երկկրների դիվանագիտական կառույցների կողմից «ժողովրդավար» հռչակվող Նիկոլ Փաշինյանի քաղաքական կերպարի վրա:

Եվ այսպես, ըստ կայքի ըստ աղբյուրի՝ Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Փաշինյանը պաշտոնական հարցում է ուղարկել ՀԱՊԿ-ին։
19-05-2022, 08:29
238
0
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, իրհայկական կողմը երկու անգամ չեղարկել է նախապես համաձայնեցրած հանդիպումները, պաշտոնական Երևանի այդ քայլը Ադրբեջանի առաջնորդն անպատասխանատու է որակել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Եվրամիության խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև ապրիլի վերջ երկու կողմերը կստեղծեն աշխատանքային խմբեր, որոնք կսկսեն աշխատանքները»,-երեկ Բաքվում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց նա։

«Ադրբեջանը ժամանակին ստեղծել է աշխատանքային խումբը և պատրաստ էր պատվիրակություն ուղարկելուն։ Դա հայկական կողմի հետ համաձայնեցված էր։ Ի դեպ, հենց Հայաստանի արտգործնախարարությունն էր առաջարկել առաջին հանդիպումն անցկացնել սահմանների հարցով։ Ադրբեջանն ընդունել է այդ առաջարկը, և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն համաձայնեցված հանդիպումը»,-հավելեց նա։

Ըստ Ալիևի, «Է՛լ ավելի հիասթափեցնող էր դարձյալ Հայաստանի կողմից մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպում անցկացնելու նախնական առաջարկի մերժումը»։

19-05-2022, 08:08
186
0
Երեւանում, այսօր՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել. Ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մինսկի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Մամիկոն Օ-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի 6-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կայիք տեղեկություններով՝ մահացած Մամիկոն Օ-ն ծառայում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով կապիտան էր։
19-05-2022, 08:04
1272
0
«Սույն թվականի հուլիսի 1-ից գործընկեր բանկերի պարտապան կենսաթոշակառուները և նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում, կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարում կատարող և ընդունեղ սարքերով կկատարեն վճարում, ապա հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը զեկուցեց Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը:

Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ նրանից, թե ինչ գումարի շրջանակներում են կատարվել գործարքները:
19-05-2022, 05:44
14
0
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեռ մայիսի 10-ին հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացի արդյունքում Տավուշի շրջանի յոթ գյուղերը եւ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը կհանձնվի Ադրբեջանին:

Այս հայտարարություններից հետո «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ ուղղելով հետեւյալ հարցերը. 1. ի՞նչ պայմանավորվածություններ են առկա այս մասով ադրբեջանական կողմի հետ, 2. Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ պատասխան է տվել այս պահանջներին, 3. եթե ՀՀ-ն հրաժարվի այս պահանջները կատարելուց, ի՞նչ կլինի: Եվ, ահա, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացել ենք ընդհանրական մի պատասխան, որում ասվում է. «Տեղեկացնում ենք, որ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքները պետք է հիմնված լինեն երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող փաստաթղթերի ու քարտեզների վրա»:

Թերեւս մեր երեք հարցերից ոչ մեկի պատասխանն այդպես էլ չտրվեց, ու անհասկանալի մնաց՝ Հայաստանը արդյոք հայտնել է իր անհամաձայնությունը մեզանից պահանջվող տարածքների վերաբերյալ, եւ ինչ արձագանք կա մեր մերժումից: Իսկ գուցե այդ տարածքները տալու մասով է՞լ է Նիկոլ Փաշինյանը մտադիր նշաձող իջեցնել. ԱԳՆ-ի պատասխանից ոչինչ պարզ չէ»:


18-05-2022, 21:48
98
0
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ:
«Մենք լայնորեն քննարկել ենք նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից հետո նախագահը կայցելի Հայաստան։ Համոզված եմ, որ այս այցի ավարտից հետո նա կունենա ամբողջական պատկեր։
Մեր դիրքորոշումը շատ բաց է, մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամանքի էջը», – Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը, ասել է Ալիևը։
Փաստացի Ալիևը հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ գրեթե բառացի կրկնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Այնպիսի տպավարություն է, թե Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի ելույթները նույն անձն է գրում և նրանք երկուսով նույն տեքստն են կարդում: Եթե անգամ ելույթները բառացի նույն չեն, Փաշինյան-Ալիև հռետորաբանության համապատասխանությունն այնքան ակնհայտ է, որ համընկնումները չնկատել կամ պատահական համարել, ուղղակի անհնար է։
Ալիևն, ըստ էության ոտուձեռք է ընկել, քանի որ հասկանում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջին օրերը իր համար պատմական շանս են՝ կնքելու վերջնական պայմանագիր, որտեղ կամարագրվի Արցախի վերջնական հանձնումը և Հայաստանից որոշակի տարածքներ զավթելու իր վաղեմի երազանքը։
Մինչ այդ՝ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, Ադրբեջանի նախագահն ասել էր, թե ինքը Փաշինյանի հետ զրույցի ժամանակ համոզվել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ըստ Ալիևի, Փաշինյանի հետ Բրյուսելում ինքը Ղարաբաղի հարց չի քննարկել, որովհետև նման հարց չկա։ «Իհարկե, թե՛ փորձագետները, թե՛ ադրբեջանական հանրությունը տեսան, որ այդ հանդիպման վերջնական հայտարարությունում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է. Ադրբեջանն ընդդիմանում էր դրան: Չկա նաև «հակամարտություն» բառը։ Դա ևս բնական է, քանի որ հակամարտություն չկա, այն լուծված է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ իրենք քննարկել են բացառապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը ու, որ կարևոր է, Հայասատանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի։
Հատկանշական է, որ Ալիևը չի ասել, թե Ադրբեջանը ևս Հայաստանից տարածքային պահանջներ չունի։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեռ դուրս չի բերել Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած իր ռազմական ստորաբաժանումները, ինչը նշանակում է, որ Ալիևի երազած խաղաղության պայմանագրով այդ տարածքները ևս բռնազավթվելու են։
18-05-2022, 21:41
100
0
Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել։ ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը։

Բրյուսելում, պատասխանելով Հայաստանի ներկայացրած 6 կետերի մասին լրագրողների հարցին, ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք հրապարակել ենք խաղաղ գործընթացի մեր տեսլականը։ Եվ մենք ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել։ Բայց դուք գիտեք, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։ Այնպես որ, ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը»:
18-05-2022, 20:14
298
0
Մեկնաբանությանը, որը տվեց Զելենսկին` կապված «Ազովստալի» նացիստտների գերի հանձնվելու հետ, հաստատ դոկտոր Գեբելիսին կստիպեր նախանձից տրաքել: Չնայած, այս անգամ Զելենսկի այն կետին հասավ, որտեղ արդեն անգամ «ուրիշ մասնագետի» միջամտությունը օգուտ չի տա:

Այսպես, փորձելով դուրս գալ «Ազովստալի» նացիստների գերի հանձնվելու պատմության տակից, Զելենսկին հասավ այս բացատրությանը. «Ազովստալից տարհանման առաքելությունը շարունակվում է, այն ղեկավարում են մեր զինվորականները և հետախուզական սպաները»:

Ուզում է ասել, թե այդ ամենը Կիեւի վերահսկողության տակ է: Բայց այդ բացատրությամբ ավելի խայտառակ վիճակում է հայտնվում: Այսինքն, դատելով Զելենսկիի տրամաբանությունից, ուկրաինական «զինվորականները և հետախուզական սպաները» «Ազովստալի» նկուղներից դուրս են բերում «Ազովի» նացիստներին եւ նրանց ուղեկցում դեպի Դոնեցկի մեկուսարաններ: Կարճ ասած, որ Զելենսկին իր իսկ ձեռքով սեփական մարտիկներին գերության է տանում: Տեսնես ողջ պատմության մեջ եղե՞լ է որեւէ այլ ղեկավար, ով հրապարակավ նման բաներ կհայտարարեր: Կամ էլ մնում է մտածել, որ Զելենսկին «կրկնակի դոզայի» տակ էր, որի դեպքում ամեն ինչ էլ կասես: Ամեն դեպքում, կարող ենք ուրախանալ, սրանոց Զելենսկին Նիկոլին էլ տվեց-անցավ:
18-05-2022, 20:11
389
0
Գործակալ Արաբատ "օմեգան" ինչպես հիմա 10 տարի առաջ էլ էր պաշտպանում Թուրքիայի շահերը
Հայաստանի ԱԳՆ ղեկավար, գործակալ Արաբատը ինչպես հիմա, այդպես էլ 10 տարի առաջ բացահայտ պաշտպանել է Թուրքիայի շահերը... Դրա վառ օրինակն Արաբատի՝ 2012 թ-ի հոկտեմբերի 16-ին իր ֆեյսբուքյան էջում արված այս թրքամետ և թրքահաճո գրառումն է...
Միքայել Միասյանը սրան մեղադրեց Թուրքիայի գործակալ լինելու մեջ, որին բացահայտելուց հետո՝2007 թ-ի նոյեմբերի 7-ին, ըստ Մինասյանի, սա համաձայնել է մեր ԱԱԾ-ին ծառայել...
Արաբատի 10 տարի առաջվա և ներկայիս տարբերությունը նրանում է, որ "ռսատյաց" և հակապուտինյան այս կերպարը հիմա բավական "ռսամետ" է դարձել, Լավրովի հետ հանդիպումներին շատ է քծնում վերջինիս...
Կարո՞ղ է գործակալ Արաբատ "օմեգան" հիմա էլ...... Չի բացառվում է...
18-05-2022, 19:15
345
0
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիասթափված է, որ Հայաստանը վերջին օրը չեղարկել է սահմանների սահմանազատման՝ ադրբեջանական աշխատանքային խմբի հետ համաձայնեցված հանդիպումը, իսկ ավելի ուշ հրաժարվել է նոր հանդիպման առաջարկից։
«Ադրբեջանը ժամանակին ստեղծեց աշխատանքային խումբ (սահմանազատման հարցերով - խմբ.) և պատրաստ էր պատվիրակություն ուղարկել, հարցը համաձայնեցված էր հայկական կողմի հետ, ի դեպ, հենց Հայաստանի ԱԳՆ-ն էր առաջարկել առաջին հանդիպումը անցկացնել սահմանին... Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն համաձայնեցված հանդիպումը, սա շատ հիասթափեցնող է, էլ՛ ավելի հիասթափեցնող էր Հայաստանի հրաժարումը մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպում անցկացնելու առաջարկից»,- ասել է Ալիևն իր լիտվացի գործընկեր Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ ասուլիսում:
Հակառակորդ երկրի ղեկավարը հավելել է, որ Բաքուն դեռևս սպասում է Երևանից նոր ժամկետների՝ աշխատանքը սկսելու համար։