» Последние публикации на сайте
Сортировать статьи по: дате | популярности | посещаемости | комментариям | алфавиту
23-06-2022, 18:37
237
0
Գագիկ Ջհանգիրյանը մեկնաբանում է ձայնագրությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
23-06-2022, 18:02
1228
0
Ուժգին քամի և կարկուտ Նոր Նորքում
23-06-2022, 17:53
403
0
Ինչ վերաբերում է տարածաշրջանային խնդիրներին, մենք պատրաստ ենք անել հնարավորը, որպեսզի դյուրացնենք եռյակի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին ստորագրված երեք փաստաթղթերի իրականացումը։ Մեր գնահատմամբ՝ որոշակի առաջընթաց կա հաղորդակցությունների բացման եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում։ Մենք քննարկում ենք հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն հայկական կողմի հետ։ Ինձ թվում է՝ ընդհանուր պատկերացում է ձեւավորվում, թե ինչպես կարելի է լուծել այս աշխատանքների կազմակերպման խնդիրը, որպեսզի երթեւեկության համար արհեստական ​​խոչընդոտներ չլինեն։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանը կօգնի դրան, քանի դեռ արդյունքներ չեն գրանցվել։ Հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա: Մենք պատրաստ ենք նաև խորհրդատվական ծառայություններ մատուցել Ադրբեջանում և Հայաստանում սահմանների սահմանազատման և սահմանազատման համար ստեղծված երկու հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ՝ այլ համաձայնագրերի համաձայն։ Դրա համար կան կոնկրետ առաջարկներ։ Ուրախ եմ դրանք ձեզ հետ քննարկելու համար»,- հավելել է նախարարը։

«Դուք նշեցիք հարաբերությունների կարգավորումը, խաղաղության պայմանագիրը, ձեր ներկայացրած ապագա համաձայնագրի դրույթները։ Ի դեպ, լսել ենք, որ հայկական կողմը, վարչապետ Փաշինյանը, պատրաստ է բանակցել այս հարցի շուրջ։ Մենք պատրաստ ենք այստեղ օգնել Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ։ Իհարկե, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ այլ միջազգային ֆորումներ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Կասպիական հնգյակի ... այս բոլոր վայրերը, ինչպես ասում են, արդեն թույլ են տալիս զարգացնել մեր փոխգործակցությունը արտաքին ուրվագծով։ Ուղիղ մեկ շաբաթ անց Աշգաբադում կանցկացվի «կասպյան հնգյակի» հաջորդ գագաթնաժողովը։ Մենք նույնպես ակտիվորեն պատրաստվում ենք սրան։ Իմ գործընկեր և ընկեր Ջեյհուն Ազիզ օղլուի հետ քննարկել ենք արդյունքները, որոնք կարող էինք առաջարկել առաջնորդների հաստատմանը»,- նշել է Լավրովը:
23-06-2022, 16:51
99
0
Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պահանջել էր առավելագույն անհանդուրժողականություն դրսևորել պաշտոնատար անձանց կողմից թույլ տված օրինախախտումների վրա և պատժել նրանց օրենքի ողջ խստությամբ: Այլ կերպ ասած` Փաշինյանը պահանջում էր, որպեսզի իրավապահները յուրայիններին չխնայեն, սակայն արդյոք այդպես է իրականում, հատկապես այն դեպքերում, երբ այդ յուրայինները բռնվում են այս կամ այն խախտման վրա:

Ինչպե՞ս է ստացվել, որ կնոջը վիրավորված պատգամավոր Կարեն Սարուխանյանը պահպանել է մանդատը և անգամ էթիկայի հանձնաժողովի ուշադրությանը չի արժանացել: Մամուլը նաև բազմիցս ահազանգել էր, որ մարզպետ Սարուխանյանը հրահանգում է մարզի գյուղապետերին ՔՊ-ի համար ձայներ հավաքել, սակայն այս դրվագները նույնպես պատկան մարմինների ուշադրությունից վրիպել են:

ՔՊ-ական ևս մեկ արդեն նախկին պաշտոնյան, ով, լինելով Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջանակից, հաջողացրել է սկանդալներից ջրից չոր դուրս գալ, աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Զարուհի Բաթոյանն է: ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է 266 էջանոց զեկույց, որտեղ տեղ են գտել սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումների մասին տեղեկություններ: Բաթոյանի փոխարեն օրենքի կոպտագույն խախտման համար պատասխան տվեցին նախարարության միջին օղակի մի շարք պաշտոնյաներ:

2020 թվականի հունիսի 3-ին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ուղիղ եթերով խոսել է Էջմիածնում Մանվել Գրիգորյանի կողմից վարձակալած սրճարանի մասին: Գասպարյանը հանդես է եկել կոչով. «Ես ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել այդ սրճարանի աշխատանքը բոյկոտել, որևէ դեպքում՝ անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում, գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»։ ՀՀ քր. օր. 214-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում այս արարքի համար:

2019-ի սեպտեմբերի 18-ի Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել, որի շրջանակներում շատ բուռն կերպով քննարկվում է Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցության հարցը: Դեպքից հետո Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Սակայն, նրա փոխարեն այսօր բանտում են հայտնվել իր օգնականը:

Պատերազմից հետո համացանցում շրջանառվում էին լուսանկարներ և ներկայացվում են փաստեր, որոնք բաց տեքստով մեղադրում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ ուղարկված օգնության յուրացման մեջ։

Կորոնավիրուսի տարածումը կանխելուն և բուժմանն ուղղված միջոցները նպատակային և արդյունավետ չեն օգտագործվել, բացահայտվել են մի շարք խախտումներ: Սա Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն է բյուջետային ծախսերի իրականացման վերաբերյալ մի ժամանակահատվածում, երբ նախարար էր Արսեն Թորոսյանը։ Սակայն, ինչպես երևում է` այս պատմության համար պատասխան են տալու անգամ ոչ թե առողջապահության նախարարության, այլ էկոնոմիկայի նախարարության միջին օղակի պաշտոնյաները, ովքեր և պատասխանատու էին հյուրանոցների հետ կնքված պայմանագրերի համար:
23-06-2022, 16:46
89
0
Հասարակական գործիչ Հռիփսիմե Առաքելյանը Հայելի ակումբի ուղիղ եթերում անդրադարձել է Ապարանում տեղի ունեցած քաղաքական հաշվեհարդարին, ինչի արդյունքում 3 քաղաքացի են սպանվել, Հայաստանում ստեղծված մթնոլորտին, Վարդազարյան-Ջհանգիրյան սկանդալային զրույցին, Բերձորը թշնամուն հանձնելու իշխանության նպատակներին։

Մանրամասները՝ տեսանյութում․
23-06-2022, 16:42
354
0
Հունիսի 23-ին, ժամը 19։44-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ և ծառեր: Հայտնում է ԱԻՆ-ը։

Մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ:
23-06-2022, 13:58
273
0
Մայիսի 19-ին McDonald's-ը, արևմտյան պատժամիջոցների ֆոնին, հայտարարել է ռուսական ակտիվները գործարար Ալեքսանդր Գովորին վաճառելու մասին: Այժմ Forbes-ին հայտնի է դարձել, որ McDonald's ֆրանչայզի գնմանը վեց հավակնորդ է եղել, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին։

Բանակցություններին ծանոթ երեք աղբյուր Forbes-ին հայտնել է, որ McDonald's-ի ամերիկացի սեփականատերերը վեց անկախ հարցազրույց են անցկացրել հավանական գնորդների հետ։ Մայիսի 2-ին ամերիկյան կորպորացիայի նախագահը ժամանել է Դուբայ և անձամբ հարցազրույց անցկացրել գնման հավակնորդներից չորսի հետ:

«Բոլորի հետ անցկացվել է լիարժեք հարցազրույց, ամերիկացիները հանդիպել են բոլորի հետ։ Նրանք դեմ առ դեմ զրուցել են չորսի հետ, իսկ մյուս երկուսի հետ հարցազրույցներն առցանց էին», - ասել է գործարքին մոտ կանգնած աղբյուրը:

Երկու աղբյուր Forbes-ին հայտնել է, որ վեց դիմորդներից մեկը Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին է։ Զրուցակիցների խոսքով՝ պետության նախկին ղեկավարի ընտանիքը ընտանեկան գրասենյակ (family office) ունի Լոնդոնում։ Արմեն Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդանն ու Հայկը, թե նրանցից որն է եղել դիմողների թվում՝ հայտնի չէ։ Forbes-ը հարցում է ուղարկել Հայաստանի նախագահի մամուլի ծառայությանը:

Հանդիպումների ժամանակ McDonald's-ի ղեկավարները պոտենցիալ գնորդներին հարցրել են, թե ինչպես են նրանք մտադիր ղեկավարել բիզնեսը, ասել է բանակցություններին ծանոթ աղբյուրը: Նրա խոսքով, McDonald's-ի հիմնական նպատակը ապահով մեկին գտնելն էր՝ ընկերությունում հայտնի մարդու։ Այս է պատճառը, որ նախապատվությունը տրվել է Գովորին, որի հետ McDonald's-ը 25 տարիներ աշխատել է, կարծում է աղբյուրը։
23-06-2022, 13:35
337
0
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 35-ամյա բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022 թվականի հունիսի 23-ին` ժամը 11:30-ին, որով տեղեկացվել է նույն համայնքի Գետափի փողոցում ավտոմեքենայի պայթյունի մասին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 35-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող «Վազ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք:

2022թ. հունիսի 23-ին ժամը 11:05-ին, երբ 35-ամյա տղամարդը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ՝ Փարաքար համայնքի Գետափի փողոցում, վերոնշյալ պայթուցիկ սարքը գործի է դրվել և պայթել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ժամը 12:05-ին մահացել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
23-06-2022, 12:48
313
0
«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից մանդատը վայր դնելու որոշումից հետո, հանրության շրջանում կրկին սրվել են խորհրդարանական 2 խմբակցությունների կողմից պատգամավորական մանդատներից հրաժարվելու պահանջները։ Արթուր Վանեցյանն իր խոսքում նշել էր, թե «Պատիվ ունեմ» դաշինքն այլևս գոյություն չունի, իսկ «Հայրենիք» կուսակցության քվոտայով Խորհրդարան անցած անկուսակցականները, ըստ Վանեցյանի իրենք են որոշելու, թե ինչպես են վարվելու։

Ներկայումս խմբակցությունը Ազգային ժողովում ունի 5 պատգամավոր, որոնցից 4-ը Հանրապետականներ են։ Եվ մեկը՝ անկուսակցական Թագուհի Թովմասյանը, խորհրդարան է անցել «Հայրենիք» կուսակցության քվոտայով և առայժմ հայտարարություն է տարածել, թե իր ծննդավայր Վարդենիսում է, որտեղ մաքուր օդին որոշում է կայացնելու։

Մանդատները վայր դնելու մտադրություն չունեն «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Նրանք նշել են, թե օգոստոսին հնարավորություն է բացվում Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու և չեն կարող չօգտագործել այդ հնարավորությունը։ Վանեցյանի քայլը նաև ուշագրավ զարգացումների առիթ է տվել ընդդիմության շարքերում։

«Հայրենիք» կուսակցության նախկին անդամ և Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արա Սահակյանն է երեկ հայտարարություններ արել՝ Արթուր Վանեցյանին մեղադրելով «Հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակը ապաքաղաքական մեթոդով կազմելու մեջ։ Բնականաբար, երբ Արա Սահակյանն անդամակցում էր «Հայրենիք» կուսակցությանը, շատ էին խոսակցությունները, թե նա ընդամենը ցանկանում է այդ կերպ սեփական քաղաքական կարիերան շարունակել այլոց հաշվին։

«Հայ ազգային կոնգրեսից» դուրս շպրտված և Սերժ Սարգսյանի նշանակումով Ղազախստանում դեսպան աշխատած Արա Սահակյանը, այժմ էլ նոր տեր է փնտրում՝ չկարողանալով «Հայրենիք» կուսակցության շարքերում դառնալ պատգամավոր։ Ըստ էության, նա դուրս է մնացել նաև ընդդիմության շարքերից, թեև հակառակն է պնդում։ Այսօր արդեն մեղադրանքի սլաքները Արթուր Վանեցյանի ուղղությամբ տեղափոխելուց հետո չի բացառվում, որ Արա Սահակյանը ինչ-որ պահի հանգրվանի «Քաղաքացիական պայմանագրին» մերձավոր շրջանակներում։ Քաղաքական անսկզբունքայնությունը այսպիսի բան է, այսօր քննադատում է, իսկ վաղը կարող է նույնիսկ համագործակցել։
23-06-2022, 12:39
313
0
Ի՞նչ է սպասվում «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ Վանեցյանի դուրս գալուց հետո. մեկնաբանում է Մուկուչյանը