18-05-2022, 19:03
89
0
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին համագումար կանցկացնի՝ կուսակցության վարչության անդամների ընտրության օրակարգով, այս մասին ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունում։

«Համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընդունած որոշման՝

1. Կուսակցության հերթական համագումարը կկայանա սույն թվականի սեպտեմբերի 18-ին։

2. Կուսակցության վարչության անդամի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել սույն թվականի մայիսի 19-ից 31-ը»,– ասվում է կուսակցության տարածած հաղորդագրությունում։
18-05-2022, 18:47
1414
0
«Նիկոլ Փաշինյանը խնդրել է Կրեմլին ՀԱՊԿ զորքեր մտցնել Հայաստան Ղազախստանի օրինակով»,-ուկրաինական «Ունիան»–ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Բազա» թելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պատճառն, ըստ այդ աղբյուրների, Երևանում և այլ քաղաքներում ամենօրյա ռեժիմով ընդդիմության կողմից անցկացվող մասսայական բողոքի գործողություններն են, որոնք վախեցրել են երկրի ղեկավարին (Փաշինյանին,-հեղ.)։

Տեղեկությունը բավական հետաքրքիր լույս է սփռում հատկապես «արևմտամետ» ներկայացող և արևմտյան երկրների և ՀՀ-ում գործունեություն ծավալող այդ երկկրների դիվանագիտական կառույցների կողմից «ժողովրդավար» հռչակվող Նիկոլ Փաշինյանի քաղաքական կերպարի վրա:
Եվ այսպես, ըստ կայքի ըստ աղբյուրի՝ Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Փաշինյանը պաշտոնական հարցում է ուղարկել ՀԱՊԿ-ին։

«Նա եկել է Մոսկվա, որպեսզի կազմակերպության անդամներից երաշխիքներ ստանա՝ եթե Երևանում իրավիճակը զարգանա ղազախական սցենարով, ապա Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները զորք մտցնեն, ճնշեն անկարգությունները և օգնեն Փաշինյանին մնալ իշխանության։ Իբրև թե՝ երկրում ներկայումս մեծ թափ է հավաքում ազգայնական շարժում, որը սպառնում է պետության սահմանադրական կարգին, հետևաբար անհրաժեշտ որոշումը՝ Հայաստան ռազմական կոնտինգենտ ուղարկելն է»,- ասել է աղբյուրը, հավելելով, որ Փաշինյանի այդ խնդրանքը մերժվել է։
Ավելին, ըստ այդ տեղեկությունների, նախագահի աշխատակազմում, և հենց իրեն են խնդրել հետ կանչել խնդրանքը, հակառակ դեպքում հայկական կողմին խոստացել են այն պաշտոնապես հանել օրակարգից։

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ նախագահականի պատասխանից հետո Փաշինյանը փորձել է աջակցություն ստանալ անմիջապես Վլադիմիր Պուտինից, սակայն այստեղ նա ևս մերժվել է։
Աղբյուրը նշել է նաև, որ ՀՀ ղեկավարը հանդիպմանը սպասել է հինգ ժամ, սակայն այդպես էլ հավանություն չի ստացել ռուս զինվորականների օգնությամբ իր խնդիրը լուծելու հարցի շուրջ։
18-05-2022, 18:20
438
0
«Դիմադրություն» շարժման առաջնորդները՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, հանդիպել են Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։ Սաղաթելյանը հանդիպումից հետո հայտնեց` ոստիկանապետն իրենց տեղեկացրել է, որ 1 ոստիկանի գործունեությունն արդեն կասեցվել է։

«Ներկա պահին 37 ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է մեկ տասնյակից ավելի քրեական գործ։ Այսօրվա դեպքերով տեղի է ունենում ուսումնասիրություն, ոստիկանությունն էլ շատ կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ և կոնկրետ դեպքերով»,– նշեց Սաղաթելյանը։

Նա նաև ընդգծեց, որ այն ավելի քան 80 մեքենաները, որոնք ավտոերթերի ժամանակ տարվել են հատուկ պահպանման տարածք և մինչ օրս չեն վերադարձվել սեփականատերերին, կվերադարձվեն։
18-05-2022, 18:05
1564
0
«Մայիսի 16-ին ոստիկանությունն ստացել է 2 մլրդ 180 մլն դրամի պարգևավճար, մոտ 5 միլիոն դոլար․ պաշտոնական թիվ եմ ասում։

Երեկ չէ առաջին օրը ոստիկանությունը Նիկոլի կողմից ստացել է պարգևավճար։ Ավելին, մայիսի 11-ին ստացել է 700 մլն դրամ պարգևավճար»,- Ֆրանսիայի հրապարակում խոսելով ոստիկանության բռնությունների մասին, հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաաղթելյանը։ «Մեկ շաբաթվա մեջ մոտ 3 մլրդ դրամ, շուրջ 6,5 միլիոն դոլար, Նիկոլը ոստիականությանը պարգևատրել է այս ապօրինությունները գործելու համար»,- ասաց Սաղաթելյանը։
18-05-2022, 17:56
345
0
Կա՛մ Գագոն, կա՛մ Հայաստանը

Հարցին՝ չի՞ կարծում, արդյոք, որ վերջին ընտրություններից հետո էլ իշխանություններն երկիրը տանում են սխալ ուղղությամբ՝ չարդարացնելով հասարակության ակնկալիքներն ու, ըստ էության, չկատարելով սեփական խոստումները՝ ՔՊ-ի «գեներալ» Գագոն հայտարարել էր. «Խոստացվել է 5 տարում, որ պիտի ամեն ինչ: Սպասենք 5 տարում, 5 տարին, որ կլրանա, էդ խոստացածները չեն լինի, էդ ժամանակ նոր կխոսանք էդ մասով»:

Հիրավի «անզուգական» է Գագոյի «գեներալական» տրամաբանությունը: Տեսնես սա այսքան փոքր մտահորիզոնով ինչպե՞ս է դարձել գեներալ: Չնայած նույնիսկ այսպիսի սահմանափակ տրամաբանությունն էլ բավարար է եղել՝ երկար տարիներ բանակը շարունակ թիկունքից ալան-թալանի ենթարկելու, իսկ հետո «կտուցը գետնին քսելու» համար:

Ումի՞ց է սովորել «գեներալ» Գագոն այս տրյուկը, չլինի՞ ասենք նախկին քաղաքապետ Հայկոյից, որը մի առիթով հենց նման պատճառաբանությամբ պարզերես էր դարձել:

Բանն այն է, որ եթե ժողովուրդը սրանց ևս 5 տարի բաշխի ու աչքերը փակած՝ շարունակի հանդուրժել, է՛լ Հայաստան չի մնա: Գագոն այդ հաշվարկո՞վ է 5 տարի ժամկետ խնդրում ու լրագրողին հրավիում՝ 5 տարի հետո իրենից ինտերվյու վերցնեու: Թերևս, քանի որ ակնհայտ է, որ հնչած հարցին նա ուղղակի պատասխան չունի: Եթե նույնիսկ մի կողմ ենք դնում արցախյան խնդրով պայմանավորված ՀՀ անվտանգային խնդիրներին լուծում տալու նիկոլենց անկարողությունը, ապա միայն 2021-ի ամառվանից մինչև այս ամառ ընկած ժամանակահատվածում երկրում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը բավական է՝ պատկերացում կազմելու, թե ինչ է մնալու երկրից 5 տարի անց՝ նկատի ունենալով աշխարհին սպասվող առանց այն էլ ոչ անհոգ օրերը. Հայաստանը դառնալու է թշվառության հովիտ:

Հանրությունը գագոներին 5 տարի տա, որ ի՞նչ անի, վերջանա-գնա՞: Այնպես որ՝ Կա՛մ Գագոն, կա՛մ Հայաստանը…
18-05-2022, 17:36
24
0
Ցուցարարները ոստիկանության մոտ են. առաջնորդները հանդիպում են ոստիկանապետի հետ. ուղիղ
18-05-2022, 16:15
617
0
Այսօր վաղ առավոտյան ձերբակալված Գարիկ Գալեյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը, ազատ է արձակվում ԱԺ ընդդիմադիր պատգամավորների երաշխավորությամբ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը զոհված զինծառայողների ծնողներին ասաց.

«Վարույթ իրականացնող մարմինը նախ ընդառաջ գնաց մեր նահատակված հերոսների ծնողների պահանջին, ապա նաև հավատարիմ մնաց իր մարդ կերպարին և տեսակին։ Հասկացան, որ Գարիկ Գալեյանը չի կարող գտնվել ձերբակալության մեջ։

Բոլորիդ անչափ շնորհակալություն, որ կանգնեցիք, մնացիք ձեր ընկերոջ համար։ Հանգիստ շունչ քաշեք, շուտով ձեր ընկերը կլինի մեր կողքին»։

168.am-ի հարցին՝ գրավո՞վ է Գարիկ Գալեյանն ազատ արձակվում, Արթուր Ղազինյանը պատասխանեց, որ եթե կիրառվում է պատգամավորական երաշխավորագիրը, ապա կիրառվում է նաև որոշակի գումար, որպես դրա հիմք, սակայն այս դեպքում նախաքննական մարմինը գոնե իրենց չի տեղեկացրել, որ կիրառվել է պատգամավորական երաշխավորագիր։

«Գուցե կկիրառվի ստորագրություն չբացակայելու մասին, պարզ է, մեղադրանքը կմնա, գործի քննությունը կիրականացվի։ Մանրամասներն այս պահին չեմ կարող ասել։ Եթե գրավ կիրառեն, ապա բոլորս պատրաստ ենք մեր սեփական միջոցներից որպես գրավ ներդնել այն գումարի չափով, որի դեպքում մեր ընկերն ազատ կլինի»,- հավելեց Արթուր Ղազինյանը։

Նշենք, որ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կեսօրից հետո վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։
18-05-2022, 16:00
59
0
Ես ուղղակի անցնում էի, տեսա՝ երիտասարդ տղայի գցել էին, ծեծում էին, ես էլ միջամտեցի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջուլիետա Հովհաննիսյանը, որը երեկ Երևանում տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բիրտ ուժ գործադրելու հետևանքով բազուկի հատվածում կոտրվածք էր ստացել:

«Ես ցուցարար չեմ, ուղղակի անցնում էի: Երբ դեպքը տեղի ունեցավ, աչքերիս դեմը սևացավ: Չգիտեմ՝ բնազդաբա՞ր, թե պատահաբար իրենք ինձ շպրտեցին: Էլ բան չեմ հիշում: Հետո ցուցարարները եկան, ինձ տեղափոխեցին դեպքի վայրից, շտապօգնություն զանգահարեցին»,- ասաց նա։

Տիկին Ջուլիետայի հարազատներից մեկը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ պատրաստվում են հաղորդում ներկայացնել ոստիկանություն:
18-05-2022, 15:54
1836
0
Ես չեմ կարող այսօր տեղի ունեցած մի դեպքի չանդրադառնալ։ Այսօր բանակի գնդապետը մայթին կանգնած է եղել, ոստիկանության մայորը իր գործընկերներին ասում է՝ սրան էլ բռնեք։ Գնդապետը ասել է՝ ինչ տոնով ես խոսում ինձ հետ, ես բանակի գնդապետ եմ, նա էլ ասել է՝ ես էլ գնդապետ շինող եմ։ Պատկերացնու՞մ եք՝ ուր ենք հասել։ Դա հենց մայորի ղեկավարի խոսույթն է։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Հետո գնդապետին գցել են քացու տակ։ Այդ ժամանակ կողքից մեկը ասել է , թե էս ինչ եք անում, նա «Մարտական խաչի» ասպետ է, մայորը ասել է՝ թու քո շքանշանի վրա։ Այս դեպքը անպայման պիտի ժողովրդական գնահատականի արժանանա։ Լսի մայոր, դու ժողովրդի առաջ պատասխան ես տալու, մենք քո դեմքը գիտենք ու քո ղեկավարի ճոճած մուրճը ջարդվելու է քո գլխին։ Ես հիմա իմ մարտական ընկերների անունից ասում եմ, որ ոտդ քամակիցդ պոկելու ենք։ Դրա ժամանակը հաստատ գալու է»,- նշեց նա։
18-05-2022, 15:18
2996
0
«Նախկին թալանչիներից» որևէ մեկի տիկինն իր մազերը պետբյուջեից մեկ տարվա համար՝ 39.000 $-ով չէր ֆենում