» ՌԴ-ՊՆ-ն հանդես է եկել կարևոր հայտարարությամբ. իրավիճակը սրվում է

ՌԴ-ՊՆ-ն հանդես է եկել կարևոր հայտարարությամբ. իրավիճակը սրվում է

Просмотры: 2562
ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին, և մոտ 8000 ամերիկյան ստորաբաժանումներ տեղակայված են Արևելյան Եվրոպայում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի սրումը շարունակվում է։ Ռուսաստանի արևմտյան և արևելյան սահմաններում լարվածությունն աճում է։ ԱՄՆ-ն ուժեղացնում է իր առաջապահ ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին։ Արևելյան Եվրոպայում ռոտացիոն սկզբունքով տեղակայվել է ութ հազար զինծառայող»,- ասել է նախարարը նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հանդիպման ժամանակ։