» Վախ, տագնապ․Ումից է սարսափած Փաշինյանը․ Հոգեբանի բացառիկ հոգեվերալուծությունը

Վախ, տագնապ․Ումից է սարսափած Փաշինյանը․ Հոգեբանի բացառիկ հոգեվերալուծությունը

Просмотры: 562
Ինչ հոգեվիճակում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչու է հասարակությունը դարձել անտարբեր օր-օրի ահագնացող վտանգներին հարցերի պատասխանը <<Իրավունքը>> փորձել է ստանալ քաղաքական հոգեբան ՄԻՀՐԴԱԹ ՄԱԴԱԹՅԱՆԻՑ։

-Պարոն Մադաթյան, որպես քաղաքական հոգեբան, վերլուծելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրային կերպարը, կարող եք ասել, թե ի՞նչ հոգեվիճակում է այսօր Նիկոլ Փաշինյանը։

-Փաշինյանի հոգեվիճակը այսօր ավելի շատ տագնապային է, դա ակնհայտ նկատվում է իր պահակազորի վարքագծից և ասել, թե նա այսօր տագնապի մեջ է միայն ընդդիմությունից՝ սուտ կլինի։ Այսօր նրա տագնապները նաև իր թիմակիցներից են։ Ամեն դեպքում նա ցուցաբերում է վարքագիծ մի մարդու, ով ամրիոնետ է դարձել, սեփական կամքի դրսևորում չի կարող ցուցաբերել, սակայն միևնույն ժամանակ ոչ մի կերպ չի կարող լքել իր աթոռը, քանզի անմիջապես կկանգնի արդար դատարանի առջև ելնելով սրանից, նա ամեն բան անում է նախ աթոռի վրա իր նստատեղը պահելու համար, և երկրորդը՝ արտաքինից թելադրված հոսանքով շարժվելու, որպեսզի արտաքին ուժերի, ներառյալ ադրբեջանական և թուրքական ուժերի դժգոհության առիթը չտա։