» «Դրան ոչ մի բան ցույց մի տվեք, միջոց կգտնի՝ մեր եղածն էլ ադրբեջանցիներին հանձնելու»․ վրացիների մեկնաբանությունները

«Դրան ոչ մի բան ցույց մի տվեք, միջոց կգտնի՝ մեր եղածն էլ ադրբեջանցիներին հանձնելու»․ վրացիների մեկնաբանությունները

Просмотры: 297
«Կարդում եմ վրացական լրահոսը և վրացիների քոմենթները: Օրինակ՝ «Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին ընդունել է Հայաստանի վարչապետին և նրանք հանդիպման վերջում ընթրել են Թբիլիսիի ֆունիկուլյորում, ճոպանուղիով շրջել են Թբիլիսիի վրայով, որի ընթացքում Ղարիբաշվիլին ցուցադրել է քաղաքի դիտարժան վայրերը»: Վրացիների քոմենթները. «էդ հայը վատ խասյաթ ունի, դրան ոչ մի բան ցույց մի տվեք, կասի՝ սա մեր պատմական տարածքներն է ու միջոց կգտնի մեր եղածն էլ ադրբեջանցիներին հանձնելու...»:
Մյուս լուրը. «Հայաստանի և Վրաստանի վարչապետները պայմանագիր են ստորագրել Վերին Լարսի անցակետում հայկական բեռների համար «կանաչ լույսի ռեժիմ» սահմանելու մասին»: Լուրն ընտիր է, վրացիների քոմենթները՝ ամաչեցնող. «կա-չկա մեզ Լոռիից մի կտոր վերադարձնելու է այս պայմանագրի դիմաց ...»:
Եզրակացություն. հող հանձնողը նույն կերպ է ընկալվում օդում, ջրում, ցամաքում և բոլոր երկրներում...»։