» «Վեդի Ալկոյի» Մանվելը Վեդու ՏԻՄ ընտրություններում կառաջադրվի կոկորդիլոսագետի փոխարեն

«Վեդի Ալկոյի» Մանվելը Վեդու ՏԻՄ ընտրություններում կառաջադրվի կոկորդիլոսագետի փոխարեն

Просмотры: 741
«Վեդի Ալկո»-ի Մանվելը՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը, վերադառնում է քաղաքական դաշտ, այս օրերին նա զբաղված է Փաշինյանի հանձնարարությունը կատարելով, իր անվամբ դաշինք ու հիմնադրամ է գրանցում, որ մասնակցի Վեդու ՏԻՄ ընտրություններին։

Այս հարցում Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» և Արամ Զավենիչի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունների միջև, ասում են, կայացվել է կոնսեսուսային որոշում։

Այս մասին Yerevan.Today-ին հայտնի է դարձել իշխանական օղակներից, գործարարն անձամբ իրեն անծանոթ համարներից զանգերին չի պատասխանում, որ իր հաստատումը կամ հերքումն ստանայինք, բայց իր մերձավոր շրջանակներից ևս հաստատում են նույն տեղեկատվությունը։

Ուրեմն Մանվել Ղազարյանն է լինելու Վեդու ՏԻՄ ընտրությունների իշխանական թեկնածուն, նախորդիվ՝ դեկտեմբերի 5-ին կայացած ու չեղարկված ընտրություններին, իշխանության թեկնածուն կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանն էր, պարտվեց։