» Հին ու նոր ՔՊ-ականները պայքարի են դուրս եկել. ով կընդգրկվի վարչության կազմում. «Ժողովուրդ»

Հին ու նոր ՔՊ-ականները պայքարի են դուրս եկել. ով կընդգրկվի վարչության կազմում. «Ժողովուրդ»

Просмотры: 192
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում հայտնվելու համար իշխող կուսակցության ու ԱԺ համանուն խմբակցության ներսում թեժ քննարկումներն ու քչփչոցները շարունակվում են։ «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ էր գրել, որ բաղձալի վարչության 15-յակում (վարչության կազմը 21-ից 15 է դառնալու) համար «պայքար են մղում» բոլորը՝ հին ու նոր ՔՊ-ականները։

ՔՊ վարչության այժմյան անդամներից, օրինակ, Արման Բոշյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, չի ցանկանում ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել։ «Ինչպես պատգամավորի մանդատից հրաժարվեց, այնպես էլ ՔՊ վարչությունն է ցանկանում լքել, գլուխը հանգիստ ապրել։ Վարչության կազմում չի լինի նաեւ Սիփան Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, որ 44-օրյա պատերազմից հետո այլ երկիր էր տեղափոխվել ու խզել կապերն անգամ ամենամտերիմ թիմակիցների հետ։

Լիլիթ Մակունցն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է, հետեւաբար այստեղ կուսակցական գործունեություն ծավալել չի կարող: ՔՊ-ականները վարչության կազմում եւս մեկ անգամ տեսնել չեն ուզում՝ Արսեն Թորոսյանին, Լենա Նազարյանի ամուսնու՝ Նարեկ Բաբայանի գլխին նույնպես մութ ամպեր են կուտակված»,- նշեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը։ Իշխող կուսակցության վարչությունում, ըստ մեր տեղեկություննների, իրենց տեղն անսասան կպահպանեն Փաշինյանի ասածները երբեք ու որեւէ կոնտեքստում կասկածի տակ չդնողները՝ Արփի Դավոյանը, Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Հակոբ Սիմիդյանը։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում