» Ինչի դրոշը վառեցիք ու չթողեցիք մեր երեխեքին բերեն․ շիրակցի գերիների հարազատները փակել են ընդդիմության ճանապարհը

Ինչի դրոշը վառեցիք ու չթողեցիք մեր երեխեքին բերեն․ շիրակցի գերիների հարազատները փակել են ընդդիմության ճանապարհը

Просмотры: 150
Գյումրի մեկնող ընդդիմադիրների ճանապարհը Հոռոմի խաչմերուկում փակել են Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների հարազատներն ու «Դիմադրություն» շարժման անդամներին թույլ չեն տալիս մեկնել Գյումրի։


«Թալանչիներ, դուք եք մեղավոր, որ մեր երեխաները գերի են։ Դուք պահ էիք մտել պատերազմի օրերին։ Ձեր պատճառով մեր երեխաները գերեցարվեցին»,-ասաց նրանցից մեկը։

Հարազատները պահանջում էին վերադարձնել իրենց գերեվարված որդիներին։ «Մինչև մեր գերիներին հետ չբերեք, Գյումրի չմտնեք»,-նշեցին նրանք։


«Ինչի՞ Թուրքիայի դրոշը վառեցիք, որ չթողեցիք երեխեքին բերեն»,-դիմելով ՀՅԴ-ականներին՝ ասաց ծնողներից մեկը, որը նշեց, որ իր որդին արդեն մեկուկես տարի է գերության մեջ է։

Ինչի դրոշը վառեցիք ու չթողեցիք մեր երեխեքին բերեն․ Գերիների հարազատները փակել են ընդդիմության ճանապարհը