» Նիդերլանդներում Փաշինյանի դիմավորման ժամանակ չի գցվել կարմիր ուղեգորգ, նրան դիմավորել են Stop գծանշման վրա. Ղազարյան

Նիդերլանդներում Փաշինյանի դիմավորման ժամանակ չի գցվել կարմիր ուղեգորգ, նրան դիմավորել են Stop գծանշման վրա. Ղազարյան

Просмотры: 833
Նիդերլանդները միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Stop Nikol» կարգախոսին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտոնական ձևաչափով այցին ոչ միայն դիմավորման ժամանակ չի գցվել կարմիր ուղեգորգ, այլև հյուրին դիմավորել են "Stop" գծանշման վրա»։

Ավելի վաղ հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Նիդերլանդների Թագավորություն: