» «Քաղաքացիական պայմանագիրը» համագումար կանցկացնի

«Քաղաքացիական պայմանագիրը» համագումար կանցկացնի

Просмотры: 123
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին համագումար կանցկացնի՝ կուսակցության վարչության անդամների ընտրության օրակարգով, այս մասին ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունում։

«Համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընդունած որոշման՝

1. Կուսակցության հերթական համագումարը կկայանա սույն թվականի սեպտեմբերի 18-ին։

2. Կուսակցության վարչության անդամի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել սույն թվականի մայիսի 19-ից 31-ը»,– ասվում է կուսակցության տարածած հաղորդագրությունում։