» Վաղը՝ ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում․ Բրյուսելյան այցին ընդառաջ շատ կարևոր հանրահավաք. Տեսանյութ

Վաղը՝ ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում․ Բրյուսելյան այցին ընդառաջ շատ կարևոր հանրահավաք. Տեսանյութ

Просмотры: 377
Այն խնդիրները որ մենք այսօր դրել էինք մեր առջև ամբողջությամբ կարելի է համարել լուծված։ Ֆրանսիայի հրապարակում ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Առաջին արձանագրումն այն է, որ ՀՀ քաղաքացին շատ հստակ փոխանցեց այն ուղերձը, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չունի որևէ մանդատ հայ ժողովրդի անունից բանակցություններ վարելու և հայ ժողվորդին որևէ միջազգային հարթակում ներկայացնելու։ Երկրորդ արձանագրումն այն է, որ փորձում էին Երևանում բեմադրել ժողովրդավարության թատրոնը։ Երկաթե վարագույրների թիկունքում ոստիկանական շղթաներով պաշտպանված ժողովրդավարության մասին ֆորում էր տեղի ունենում․․․ Եվ երրորդ արձանագրումը՝ Ադրբեջանը և Թուրքիան խիստ անհանգստացած են ՀՀ-ում իրենց գործընկեր Փաշինյանի ճակատագրով և փորձում են արագացնել պրոցեսը․․․»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։