» Սեյրան Օհանյանը, «Նիկոլ հեռացիր» գոռալուց առաջ, թող նախ ասի, թե էդ ոնց եղավ, որ հենց ինքը Շուշիի վերջին լույսերը անջատողներից եղավ. Գագիկ Մելքոնյան

Սեյրան Օհանյանը, «Նիկոլ հեռացիր» գոռալուց առաջ, թող նախ ասի, թե էդ ոնց եղավ, որ հենց ինքը Շուշիի վերջին լույսերը անջատողներից եղավ. Գագիկ Մելքոնյան

Просмотры: 4057
Ինչպե՞ս են տեսնում իշխանականները ստեղծված ներքաղաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ, ով անդրադառնալով ընդդիմության քաղաքական ակցիաներին նախ նկատեց.

-Նախ դրանք ոչ թե ընդդիմադիրներ են, այլ` ռեւանշիստներ, ովքեր գիշեր-ցերեկ երազում են որ գան իշխանության, բայց հասկացել են, որ երազախաբ են լինում ու սկսել են արդեն վերջին ջիգերը գործադրել արենայում մնալու համար: Սրանք հիմա ամեն ինչ անում են, որ Կառավարության բանակցությունները վարի տան, որ Ռուաստանում, Եվրոպայում Հայաստանի ղեկավարությունը գլուխ կախ մնա, բայց չի ստացվում: Ամեն ինչը արվում է ի վնաս հայ ազգի, ովքեր ապակայունացնում են մեր երկրի վիճակը:

Սրանց ուզածը, որն ա՞ կարաք ինձ ասեք` ասում են, որ Արցախն են փրկում, բայց հիմա բացի Փաշինյան հեռացիր լոզունգից Դուք ուրիշ բան լսո՞ւմ եք, հա մեկումեջ էլ Արցախ են ասում, որ իրանց ռեւանշիստական նկտրումները հանկարծ չբացահայտեն: Եթե էդքան մտահոգ են Արցախով, թող հելնեն գնան Արցախ, կանգնեն Շուշիի մոտ իրանց պլակատներով ու գոռան, որ Ալիեւը հետ տա սաղ հողերը: Սրանք էնքան հիմար են, որ չեն մտածում, որ Փաշինյանը հեռացավ` Փաշինյանի թիմից մեկ ուրիշն է գալու, իրանք երբեք իշխանության չեն գալու: Սրանց նպատակը իշխանության գալն է, բայց դա չի լինելու, էս ժողովուրդը սրանց ատում է: Անճարությունից ընտանիքներով են հելնում փողոց, որովհետեւ աջակիցներ չունեն:

-Պարոն Մելքոնյան, Աղվան Վարդանյանը, ասում է, որ ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք կգան ու կմիանան, ովքեր այսօր պատանդի կարգավիճակում են մնում կուսակցությունում:

-Ես պատասխանատու հայտարարում եմ` ՔՊ-ից ոչ ոքի մտքով կյանքում չի անցել ու չի անցնի միանան դրանք, ավելին ասեմ` մենք արհամարած ունենք էդ խուժաններին: Դերասանություն են անում, որ ինչ, հասկացանք, որ պատերազմ է եղել, ոչ ոք էդ պատասխանատվությունից չի խուսափում, բայց դեռ կտեսնենք, նոր-նոր ջրի երես է դուրս գալու, թե ովքեր են իրական մեղավորները: Հեսա քննիչ հանձնաժողովը բոլորին առանց բացառության կանչելու է թե՛ իշխանությունից, թե՛ էդ փողոցում հավաքվածներին ռուլիտ անողներից: Օրինակ, Սեյրան Օհանյանը, «Նիկոլի հեռացիր» գոռալուց առաջ, թող գա ասի, թե էդ ոնց եղավ, որ Շուշիի վերջին լույսերը անջատողներից մեկը ինքն էր, թող ասի: