» Պահեստազորի գեներալները պահանջում են քրգործ հարուցել ոստիկանության մայորի նկատմամբ. պահանջին միացել է նաև Օնիկ Գասպարյանը

Պահեստազորի գեներալները պահանջում են քրգործ հարուցել ոստիկանության մայորի նկատմամբ. պահանջին միացել է նաև Օնիկ Գասպարյանը

Просмотры: 628
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է պահեստազորի գնդապետ, արցախյան պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի նկատմամբ ոստիկանության մայոր Միքայել Այվազյանը բռնի գործողության մասին: Պաշտոնաթող գեներալները պահանջում մայորի նկատմամբ քրեական գործ հարուցել։ Հայտարարությունը կարդացեք ստորև․

«2022 թվականի մայիսի 17-ի առավոտյան, Երևան քաղաքի Պուշկինի փողոցում ոստիկանության մի խումբ ծառայողներ առանց որևէ հիմնավոր պատճառաբանության բռնություն են կիրառել մայթով քայլող ՀՀ քաղաքացու, պահեստազորի գնդապետ, Արայիկ Մուրադյանի նկատմամբ։ Ոստիկանները բռունցքներով նախ հարվածել են Արայիկ Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, գցել գետնին, հետո ոտքերով շարունակել երկար ժամանակ հարվածներ հասցնել։

Պահեստազորի գնդապետ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելուց առաջ, ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները և այդ նույն գումարտակի ստորաբաժանման հրամանատար, ոստիկանության մայոր Միքայել Այվազյանը վաղօրոք իմացել են, որ այդ քաղաքացին պահեստազորի սպա է, արցախյան 3 պատերազմների մասնակից, 3-րդ կարգի զինհաշմանդամ, 44-օրյա պատերազմում իր երկու որդիների հետ ռազմական գործողությունների մասնակցած և վիրավորումից դեռևս վերջնականապես չապաքինված անձ։

Սակայն, այդ հանգամանքը ոստիկանության ծառայողներին չի խանգարել, որ հասարակական վայրում հայհոյախառն արտահայտություններ կատարեն Արայիկ Մուրադյանի հասցեին, վիրավորելով վերջինիս մարդկային, սպայական արժանապատվությունը, ազատամարտիկի բարձր կոչումը և որից հետո մայոր Միքայել Այվազյանի հրամանով և անմիջական մասնակցությամբ սկսել են ֆիզիկական բռնություն կիրառել և հաշվեհարդար տեսնել Արայիկ Մուրադյանի նկատմամբ։ Իսկ հաշվեհարդար տեսնելուց հետո Արայիկ Մուրադյանին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք և որոշ ժամանակ անց ազատ արձակել։