» Փաշինյանը պարգեւատրեց 44 օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հոր դեմ բիրտ ուժ կիրառած ոստիկանին

Փաշինյանը պարգեւատրեց 44 օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հոր դեմ բիրտ ուժ կիրառած ոստիկանին

Просмотры: 252
Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն եւ հանդիսավոր արարողության ժամանակ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի, օրինականության եւ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների պարգեւատրել Մարտական ծառայության եւ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալներով: Այդ թվում էր նաեւ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հոր՝ Զավեն Մկրտչյանի վրա ռետինե մահակ կիրառած ոստիկանական զորքերի 1032 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մարգարյանը: