» Հատուկ գործերով ՀՀ դեսպանը ցնցումների մեջ է ընկել. Անահիտ Մութաֆյան

Հատուկ գործերով ՀՀ դեսպանը ցնցումների մեջ է ընկել. Անահիտ Մութաֆյան

Просмотры: 391
«Հատուկ գործերով ՀՀ դեսպանը ցնցումների մեջ է ընկել տեսնելով Արցախում ընդդիմադիրների ընդնելությունը։ Հատուկը հստակ անդրադարձ է կատարել տեսանյութին եւ իբր մեղավորներ գտել արցախցիների իրեն «շատ լավ» ընդունելու հարցում։ Հատուկը անդրադարձել է ՀՀ զինված ուժերում չծառայած ընդդիմադիրին, հատուկ հիշեցնեմ՝ հատուկ դեսպանին, որ ընդիմադիր գործիչն, ում բախչան քար է նետել` բանակից ազատվել է գիտական աստիճանին հասնելու եւ ունենալու պատճառով, ոչ թե իր սիրելի վարչապետի կուսակից պատգամավորների պես գիշերամիզության կամ ինքնավնասման պատճառով։ Փաստորեն, ՀՀ հատուկ դեսպանը գործուղված է հատուկ ընդդիմությանը քննադատելու համար կամ ի՞նչ է արել Արցախի համար, ընկերներ է զոհել, հարազատներ է զոհել, թե՞ պատերազմի օրերին դեղորայքով ու սնունդով բեռնված մեքենաներ է տեղափոխել Արցախ։ Կարող եմ փաստել Արցախի համար փակվել է աշխատասենյակում ու գաղտնի զրույցներ ունեցել ՔՊ պատգամավորների հետ անկառավարելի մասսայի ձեռքում թողնելով իր գործընկերուհուն։ Ոչ քաղաքական, ոչ մարդկային եւ ոչ տղամարդկային արժանապատվություն չունեցող էակը իրավունք չունի քննադատել այդ արժանապատվությունը կրող մարդկանց, գործիչներին, տղամարդկանց», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆՆ՝ անդրադառնալով հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառմանը: