» Տեղեկացրեցին, որ հայրենիք չեմ կարող մուտք գործել. սփյուռքահայ կամավորականին «Զվարթնոց»-ից հետ են ուղարկել (տեսանյութ)

Տեղեկացրեցին, որ հայրենիք չեմ կարող մուտք գործել. սփյուռքահայ կամավորականին «Զվարթնոց»-ից հետ են ուղարկել (տեսանյութ)

Просмотры: 233
ՀՅԴ Նիդերլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ երեկ գիշեր հասել է Հայաստան, որպեսզի մասնակցի ՀՅԴ Երիտասարդականի՝ ARF Youth Office-ի կողմից կազմակերպված կամավորական ճամբարներին Սյունիքում, սակայն նրան թույլ չեն տվել դուրս գալ օդանավակայանից։

Նա գրել է.«Երեկ գիշեր հասա Հայաստան Զվարթնոց Օդանավակայան, որպեսզի մասնակցեմ ՀՅԴ Երիտասարդականի ARF Youth Office կողմից կազմակերպված կամավորական ճամբարներին Սյունիքում: Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»: