» Փաշինյանը հանձնարարական է տվել իրեն ենթակա ԱԱԾ-ի տնօրինեին՝ ապահովել ցանկացած ադրբեջանցու մուտքը Հայաստան

Փաշինյանը հանձնարարական է տվել իրեն ենթակա ԱԱԾ-ի տնօրինեին՝ ապահովել ցանկացած ադրբեջանցու մուտքը Հայաստան

Просмотры: 815
Անթույլատրելի իրականություն, որում հայտնվել ենք մենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

«ՀՀ վարչապետին ենթակա մարմին հանդիսացող Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից արգելվել է սփյուռքում ապրող մի շարք հայերի, մասնավորապես՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների գործունեությունը համակարգող Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը հայրենիք, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2022 թվականի օգոստոսի 4-ի ՀՀ կառավարության նիստում, հանձնարարական է տվել իրեն ենթակա ԱԱԾ-ի տնօրինեին՝ ապահովել ցանկացած ադրբեջանցում մուտքը Հայաստան՝ սահմանի իրենց համար նախընըրելի ցանկացած հատվածից և ապահովել նրանց անվտանգ տեղաշարժը Հայաստանի տարածքում։

Ես այս իրականությունը հանդուրժել չեմ կարող և պատրաստ եմ այդ ամենի դեմ վճռական պայքարի։ Հուսամ կգտնվեն հայրենասեր և գիտակից մարդիկ, ովքեր այդ պայքարին ուժ, շունչ և բովանդակություն կհաղորդեն՝ մեկտեղելով մեր ջանքերը »,- նշել է Ղազարյանը։