» Շիրակցի գերիների հարազատներն այս պահին էլ շարունակում են նստացույցը Կառավարության շենքի դիմաց. News.am

Շիրակցի գերիների հարազատներն այս պահին էլ շարունակում են նստացույցը Կառավարության շենքի դիմաց. News.am

Просмотры: 64
Շիրակցի գերիների հարազատները, որոնք առավոտից նստացույց են անում Կառավարության շենքի դիմաց եւ հանդիպում պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս պահին էլ գտնվում են այնտեղ։

«Մեզ այդպես էլ Կառավարությունից ոչ մեկը չընդունեց։ Այսօր գիշերելու ենք այստեղ, շարունակելու ենք մեր նստացույցը»,– NEWS.am-ի հետ զրույցում ասել է գերիներից մեկի հարազատը։