» Պարզվել է երեկ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում սպանվածների ինքնությունը. կրակողը հայտնաբերվել է Բավրայի անցակետում. Տեսանյութ

Պարզվել է երեկ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում սպանվածների ինքնությունը. կրակողը հայտնաբերվել է Բավրայի անցակետում. Տեսանյութ

Просмотры: 314
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է երեկ հրազենային վնասվածքով նշված կենտրոն տեղափոխված քաղաքացին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Ծերենցի փողոցում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 1 հոգի տեղում ծառայություն կատարող պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկների կողմից տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն:


Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար նշանակված քննիչ Արթուր Իսկանդարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշով:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրգործի շրջանակում պարզվել է, որ կրակոցների հետևանքով տեղում մահացել էր Գեղարքունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Արթուր Փ.-ն, իսկ այսօր «Ասղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 47-ամյա Մանվել Հ.-ն:

Ոստիկանների և քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեկ՝ ժամը 20:30-ի սահմաններում Ծերենցի փողոցում՝ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում, միմյանց հետ վիճաբանել են Արթուր Փ.-ն, Մանվել Հ.-ն, Երևանի բնակիչներ, 44-ամյա Միքայել Հ.-ն, 39-ամյա Նորայր Հ.-ն, 48-ամյա Կարեն Հ.-ն, 21-ամյա Արթուր Կ.-ն, 24-ամյա Կարապետ Կ.-ն, 44-ամյա Սեյրան Զ.-ն, 21-ամյա Տիգրան Ա.-ն, 24-ամյա Վոլոդյա Գ.-ն և 27-ամյա Հովհաննես Պ.-ն: