» http://news.newsfeed1.ru/25690--?fbclid

http://news.newsfeed1.ru/25690--?fbclid

Просмотры: 939
Երկու-երեք օր է անցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահների և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումից։ Կոնկրետ տեղեկատվություն չի գաղտնազերծում կողմերից և ոչ մեկը։ Բայց տարբեր հարացազրույցների, ինֆորմացիաների, հոդվածների արդյունքում ընդգծվում է հասկանալի պատկեր։

Մասնակիցներից մեկը մնացած բոլորին հակառակ առաջարկն է արել։ Առաջարկել է այն համաձայնագիրը, ինչ պետրաստվում է Նիկոլը ստորագրել, ընդունել, սատար կանգնել, օգնել Նիկոլին, հետը լինել։

Կհիշեք «Կնքահայրը» ֆիլմի հայտնի դրվագը, որտեղ հայրը որդուն հուշում է՝ ով քո մոտ կգա թշնամու հետ հանդիպման առաջարկով, նա էլ դավաճանն է։

Ի՞նչ է ստացվում․ Փաշինյանը մենակ է մնացել, դա փաստ է. իսկ միգուցե հենց Ալիևը համաձայն չէ ստանալ հերթական կապիտուլյացիոն համաձայնագիր, որտեղ հայկական կողմից ընդամենը մեկ, փաստացի` ոչ լեգիտիմ մարդու համաձայնություն է․ դրա համար էլ պատվիրակում է Նիկոլին, թե գնա, կոնսոլիդացրու, էնպես արա, որ բոլորն ընդունեն կործանիչ կապիտուլյացիան, այդ թվում` իր երկրին ժամանակին հաղթածները, ազդեցություն ունեցող հիմնական դերակատարները, Հայ Առաքելական եկեղեցին։ Դրա անունը կդնեն խաղաղության համաձայնագիր, փրկության քարտեզ, թե ինչ, բայց իրականում կապիտուլյացիա է։

Ընդդիմության առաջարկած չեղարկման համաձայնագիրը հետևյալ իմաստն էր պարունակում՝ Նիկոլին թողնել մեն-մենակ դավաճանական համաձայնագրի հետ՝ ցույց տալով աշխարհին, որ հայությունը դեմ է այդ փաստաթղթին։ Ցանկացած առաջարկ, որի մասն է Նիկոլին աջակցելը, այն էլ բարձրագույն մակարդակով, նշանակում է հակառակը՝ չեղարկման համաձայնգանգրից հրաժարվել և ընդունել, որ հայկական էլիտան ուզում է քիրվայություն անել ադրբեջանցիցքի ու Թուրքիայի հետ, հայկական էլիտան դեմ չէ Հայաստանի թրքացմանը։