» Последние публикации на сайте
Сортировать статьи по: дате | популярности | посещаемости | комментариям | алфавиту
Сегодня, 19:49
597
0
ետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․

Ես ներողություն եմ խնդրում անասուններից

Հանրապետության մի շարք բնակավայրերում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։

Սիսիան խոշորացված համայնքի որոշ գյուղական բնակավայրերում, որտեղից թուրքը մի քանի մետր հեռավորության վրա է, առաջատարը Նիկոլի կուսակցությունն է։

Իշխանասար համայնքում, որտեղ հենց հիմա թուրքի ամրակայված դիրքերն են, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ պատերազմ էր ու բազմաթիվ տղաների դիակներ դեռ չկան, իսկ ում դին թուրքը «մեծահոգաբար» հետ է տվել, եղել են դաժանորեն խոշտանգված, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է առավելագույն ձայներ։

Քաղաքացիական Պայմանագիր-35

«Աշխատանք և արդարություն» դաշինք- 31
Сегодня, 19:46
276
0
Տաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրում։

«Միասնական Համայնք» դաշինքը հավաքել է քվեարկության մասնակիցների ձայների 82.9%-ը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ընդամենը 17.1%։

ՔՊ թեկնածուն այստեղ Արման Վարդանյանն է, հաղթող դաշինքի թեկնածուն՝ Էդգար Արշակյանը։


Сегодня, 19:21
327
0
Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի թիվ 38/09 ընտրատեղամասում ձայների հաշվարկը շարունակվում է:


Ժամը 22:20-ի դրությամբ «Զորավոր համայնք» դաշինքը առաջատար է:







Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, երրորդում՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքը:

Կան նաև անվավեր քվեաթերթիկներ: Քվեատուփից հանված քվեաթերթիկի դարձերեսին ընտրողներից մեկը գրել էր․ «Հայ զինվոր, քո ցավը տանեմ»:

Այս քվեաթերթիկը ևս համարվեց անվավեր:


Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Աղբյուր՝ 168.ам

Сегодня, 19:14
510
0
Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում այս պահին առաջատարը գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի գլխավորած «Միասնական համայնք» դաշինքն է: Գրեթե բոլոր տեղամասերում այս դաշինքի ձայների էական տարբերությամբ առաջ է ՔՊ-ից: Ամենաքիչ ձայներ հավաքել է «Ապրելու երկիրը»:

Մասնավորապես թիվ 27/02 տեղամասում Հակոբ Շահգալդյանը հավաքել է 488 ձայն, ՔՊ-ն` 257:




Թիվ 27/09 տեղամասում ևս ավարտվել է ձայներ հաշվարկը:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ`

Ապրելու երկիր-44


ՔՊ-313
Сегодня, 18:54
847
0
Քաջարան համայնքի ավագանու անդամի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 6099 ընտրող, որից մասնակցել է 77.77 տոկոսը։

Ընտրական տեղամասերում արդեն սկսվել է քվեարկության արդյունքների ամփոփումը։ Հայտնի են առաջին արդյունքները։


Այսպիսով՝



Քաջարանց գյուղ`

Նախնական տվյալներ

«Դեպի միասնություն» դաշինք-91

ՔՊ-33

Հանրապետություն-3
Сегодня, 18:52
110
0
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 189 կմ հատվածում բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանն ու ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։
Сегодня, 16:57
363
0
Հայ աղանդավորների լկտիությունը հասել է այն աստիճանի, որ արդեն, այսպես ասված իրենց մկրտության ծեսերն անց են կացնում սաունաներում։ Վերջերս էլ տիկտոկում հայտնի մի բլոգեր, ով փաստորեն դրանց աղանդի անդամ է ու տիկտոկում աչքի է ընկնում անադեկատ ու տարօրինակ վարքով, դարձավ հերթական սաունայում «մկրտվողներից» մեկը։ Սենց գնա «կյանքի խոսքը» մյուս տաճարը «Ծղոտներում» կբացեն։
Сегодня, 16:30
147
0
Համիդուլլահ Համիդուլլահի Աբեդը շրջանցել է ՀՀ սահմանային անցակետերը։



Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ հուլիսի 7-ին Աբեդը լողալով անցել է հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը, ապա հաղթահարելով Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի 40-րդ սահմանային ջոկատի «Երվանդաշատ» ուղեկալի կողմից հսկվող տարածքում գտնվող ինժեներատեխնիկական պատնեշը և այդ կերպ ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել ՀՀ պետական սահմանն ու Թուրքիայի Հանրապետությունից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն։
Сегодня, 14:15
573
0
Նիկոլ Փաշինյանը գցելու է արտաքին խաղացողներից մեկին:

Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի կողմից որոշակի բացահայտումներ ու գաղտնազերծում է տեղի ունեցել: Այս պահին սեղանին դրված է խաղաղության երկու պայմանագիր: Երկուսն էլ տարբեր են: Մեկն առաջարկվել է ռուսների կողմից, իսկ մյուսն` արևմուտքի:

Ի՞նչ են առաջարկում ռուսները: Ռուսներն առաջարկում են, որ խաղաղության պայմանագրի մեջ Արցախի խնդրի լուծումը մնա հետագայի վրա, բացվի մեկ ճանապարհ` ըստ երևույթին Զանգեզուրի միջանցք կոչվածը, որը պետք է գտնվի ռուսների վերահսկողության տակ, իսկ արևմուտքն ասում է, որ պետք է փաթեթային տարբերակով լուծել, դե իրենք էլ դրա դիմաց շատ մեծ ֆինանսավորում կիրականացնեն, իսկ ճանապարհների մասով` բացել բոլորը:
Сегодня, 13:52
667
0
Երկու-երեք օր է անցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահների և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումից։ Կոնկրետ տեղեկատվություն չի գաղտնազերծում կողմերից և ոչ մեկը։ Բայց տարբեր հարացազրույցների, ինֆորմացիաների, հոդվածների արդյունքում ընդգծվում է հասկանալի պատկեր։

Մասնակիցներից մեկը մնացած բոլորին հակառակ առաջարկն է արել։ Առաջարկել է այն համաձայնագիրը, ինչ պետրաստվում է Նիկոլը ստորագրել, ընդունել, սատար կանգնել, օգնել Նիկոլին, հետը լինել։

Կհիշեք «Կնքահայրը» ֆիլմի հայտնի դրվագը, որտեղ հայրը որդուն հուշում է՝ ով քո մոտ կգա թշնամու հետ հանդիպման առաջարկով, նա էլ դավաճանն է։

Ի՞նչ է ստացվում․ Փաշինյանը մենակ է մնացել, դա փաստ է. իսկ միգուցե հենց Ալիևը համաձայն չէ ստանալ հերթական կապիտուլյացիոն համաձայնագիր, որտեղ հայկական կողմից ընդամենը մեկ, փաստացի` ոչ լեգիտիմ մարդու համաձայնություն է․ դրա համար էլ պատվիրակում է Նիկոլին, թե գնա, կոնսոլիդացրու, էնպես արա, որ բոլորն ընդունեն կործանիչ կապիտուլյացիան, այդ թվում` իր երկրին ժամանակին հաղթածները, ազդեցություն ունեցող հիմնական դերակատարները, Հայ Առաքելական եկեղեցին։ Դրա անունը կդնեն խաղաղության համաձայնագիր, փրկության քարտեզ, թե ինչ, բայց իրականում կապիտուլյացիա է։

Ընդդիմության առաջարկած չեղարկման համաձայնագիրը հետևյալ իմաստն էր պարունակում՝ Նիկոլին թողնել մեն-մենակ դավաճանական համաձայնագրի հետ՝ ցույց տալով աշխարհին, որ հայությունը դեմ է այդ փաստաթղթին։ Ցանկացած առաջարկ, որի մասն է Նիկոլին աջակցելը, այն էլ բարձրագույն մակարդակով, նշանակում է հակառակը՝ չեղարկման համաձայնգանգրից հրաժարվել և ընդունել, որ հայկական էլիտան ուզում է քիրվայություն անել ադրբեջանցիցքի ու Թուրքիայի հետ, հայկական էլիտան դեմ չէ Հայաստանի թրքացմանը։